Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»


Մերժվածության համը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ակնհայտորեն մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Ի լրումն ամենի, դա շատ լավ երևում է նաև հենց իրենց հավաքներից, որտեղ, եթե նույնիսկ մի 300-400 մարդ է երևում կադրում, ապա 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերի» անդամներն են, այսինքն՝ իրենց հետ բերածները: Գումարած՝ ամենուրեք մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ատելությունը, զզվանքը այս իշխանություններից:

Ու Փաշինյանը, քպական «կարկառունները» ամենօրյա ռեժիմով դեմ առ դեմ հանդիպում են իրականությանն ու դրանից ընկնում են էլ ավելի ուժեղ ջղաձգումների մեջ: Հատկապես Փաշինյանը և հատկապես վերջին մի քանի օրերին նման բոլոր դեպքերում կորցնում է ինքնատիրապետումը, գոռգոռում, քաշքշում մարդկանց, աջուձախ վիրավորում, սպառնում:

Թեպետ նախընտրական քարոզչությունը, ըստ տրամաբանության, այն մասին է, որ մարդկանց դեպի քեզ գրավես, փորձես համոզել, որ քո ծրագիրը, քո մոտեցումներն են գրավիչ և այլն, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա մեր կողմնակիցների հավաքն է, ով համաձայն չէ, թող հեռանա: Բնութագրական էր հատկապես այն խայտառակ պահը, երբ Ազատի «կացարանում» ողջ-ողջ այրված զինվորներից մեկի պապիկը մոտեցավ, բայց Փաշինյանի հրահանգով ոստիկանները տարեց մարդուն սկսեցին քաշքշելով հեռացնել ու նրանցից մեկը ձեռքի ափով փակեց հայ մարդու բերանը: Հենց այս պատկերն է փաշինյանական իշխանավարման «ժողովրդավարության» իրական խորհրդանիշն ու պատկերը:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Բացի այն, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն մերժված են, բայցի այն, որ այդ մերժվածության դառնահամից նրանց (նրա) վարքն ու գոռգոռոցը դառնում են անկանխատեսելի ու հիպեր-ագրեսիվ, նրանց քարոզարշավը դարձել է ամենատոքսիկը:

Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուր գնում է՝ աղմուկ, սկանդալ, քաշքշոց, հարայ-հրոց, գոռգոռոց, հետո՝ հանիրավի ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ:

Բայց նրա մերձավոր շրջանակի քպականներն էլ պակասը չեն: Դե, ինչ տեսնում, սովորում են: Ոստիկանության ետևում թաքնված՝ հրամայում են, թե՝ սրան բռնեք, նրան բռնեք: Հոխորտում են, թե «տրորելով կանցնենք»: Ախր, նույն այդ քպականները, հատկապես նրանք, որ 2017-ի ԱԺ ընտրություններին էին մասնակցում, երբ նույն փողոցներում քայլում էին, ընդամենը մի 2-3 հոգի էր իրենց ուղեկցում, իսկ տեղի որևէ բնակչի չէին էլ հետաքրքրում: Հիմա ոստիկանների ետևում կանգնած՝ «դուխով» են դարձել, հայ մարդկանց սպառնում են տրորել, հայ մարդ են տեսնում թե չէ, վրան գոռում են՝ «դու ինչի՞ չես մեռել...»:

Տարօրինակ է, մի՞թե այդպես էլ չեն հասկանում, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Առավել ևս՝ այս իշխանությունը, մանավանդ այն աղետներից, հազարավոր մահերից ու ծանրագույն կորուստներից հետո, որ բերել են մեր համբերատար ու աշխատասեր ժողովրդի գլխին: Ախր վաղը, երբ իշխանություն չունենան, մեկ հոգի անգամ կողքները չի կանգնելու:

Թեպետ, գուցե գիտակցելու արդյունքն է հենց նման պահվածքի պատճառը: Մերժվածության համը երևի շատ դառն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ Ակոպյան