Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն ձևավորվել է մի շերտ, որը պաշտոնապես իրեն ներկայացնում է որպես «ընդդիմություն», սակայն իրականում կատարում է մեկ կարևոր քաղաքական ֆունկցիա՝ թույլ չտալ, որ հակաիշխանական ընտրազանգվածը համախմբվի իրական իշխանափոխության շուրջ։ Այս ուժերը տարբեր են արտաքինով, բառապաշարով ու ոճով, բայց ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք երբեք չեն հարվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերին այնպես, որ այն իրական վտանգ զգա։ Ընդհակառակը՝ հաճախ հենց իրենց գոյությամբ են ապահովում գործող իշխանության վերարտադրությունը։

Այդ շղթայում առանձնահատուկ տեղ ունի իրեն «Շնորհապետական» անունը կրող կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Քաղաքագետի, «ազգային» գործչի և «նոր քաղաքական ուժի» առաջնորդի կերպարով ներկայացող Սիմոնյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է զբաղեցնել այն դաշտը, որտեղ հավաքված են հակառուսական տրամադրություններ ունեցող, բայց Փաշինյանից դժգոհ քաղաքացիները։ Սա պատահական չէ։ Սիմոնյանը տարիներ շարունակ հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄից, հեռացնել ռուսական զորքերը Հայաստանից և ամբողջությամբ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Սակայն ամենակարևոր հարցը սա չէ։ Ամենակարևորը քաղաքական հետևանքն է։

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ միայն վարկանիշի անկումն է, այլ նաև այն, որ հասարակության մեծ հատվածը այլևս չի հավատում նրա խոստումներին։ Հետևաբար, իշխանությանը պետք են «կեղծ այլընտրանքներ», որոնք կկարողանան հավաքել դժգոհ, բայց գաղափարապես մոլորված ընտրողներին։

Հենց այստեղ է սկսվում սատելիտների դերը։

Գուրգեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ որպես «ազգային շահի պաշտպան», բայց իրականում նրա ամբողջ քաղաքական գործունեությունը բերում է նույն կետին՝ ընդդիմադիր դաշտի մասնատմանը և Փաշինյանի համար վտանգավոր ընտրազանգվածի ցրմանը։ Նա կարող է երբեմն քննադատել Փաշինյանին, բարձր տոնով խոսել պետականության մասին, բայց երբեք չի ձևավորում այնպիսի քաղաքական օրակարգ, որը կարող է իրական համախմբում ստեղծել գործող իշխանության դեմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է. ստեղծել վերահսկվող «ընդդիմություն», որը կվերցնի բողոքական ձայները, բայց չի վերածվի իշխանափոխության ռեսուրսի։

Սիմոնյանի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի խորն է։ Նա փորձում է խաղալ ազգային զգացմունքների վրա՝ միաժամանակ առաջ տանելով այն նույն գաղափարական գիծը, որը տարիներ շարունակ օգտագործվել է Փաշինյանի իշխանության կողմից՝ հասարակությունը բաժանելու, ավանդական դաշնակիցներին թշնամի ներկայացնելու և քաղաքական իրական օրակարգը փոխարինելու համար։ Նրա քաղաքական վարքագիծը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե անկախ ընդդիմադիր գործչի, այլ իշխանությանը ձեռնտու նախագծի աշխատանք։

Նույն քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի գործունեությունը։

Արամ Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացել է որպես «ժողովրդավարական» և արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն գործնական քաղաքականության մեջ հաճախ հայտնվել է այնպիսի դիրքերում, որոնք օբյեկտիվորեն նպաստել են գործող իշխանության օրակարգին։ Նրա հիմնական քաղաքական թեզերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի արտաքին քաղաքական գծի հետ։

Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանն անգամ քաղաքական դաշինքով են մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով բացահայտ արևմտամետ և հակառուսական բևեռ։ Նրանք մշտապես հանդես են եկել նույն գաղափարական շեշտադրումներով՝ ՀԱՊԿ-ի քննադատություն, Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանություն, արևմտյան ինտեգրման քարոզ և «նախկինների վերադարձի վտանգի» թեզեր։

Բայց եթե Բաբաջանյանի կամ Շիրինյանի դեպքում հասարակության զգալի հատվածը վաղուց հասկացել է նրանց քաղաքական իրական տեղը, ապա Գուրգեն Սիմոնյանի պարագայում դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են նրան ընկալել որպես «նոր», «անկախ» կամ «ազգային» դեմք։ Սա է նրա հիմնական վտանգավորությունը։

Կեղծ հայրենասիրությունը միշտ ավելի վտանգավոր է, քան բացահայտ հակառակորդը։ Բացահայտ հակառակորդին հասարակությունը տեսնում է անմիջապես, իսկ քաղաքական սատելիտները գործում են այլ մեթոդով՝ նրանք վերցնում են ժողովրդի արդար զայրույթը և այն տանում փակուղի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը պահվում է ոչ միայն ՔՊ-ի վարչական ռեսուրսով, այլ նաև այն «կեղծ ընդդիմադիրների» միջոցով, որոնք հասարակության մի հատվածին թույլ չեն տալիս միավորվել իրական քաղաքական փոփոխության շուրջ։

Եվ այդ համակարգում Գուրգեն Սիմոնյանը դարձել է ամենաակտիվ և ամենավտանգավոր սատելիտներից մեկը՝ «ազգային» բառերի փաթեթավորմամբ սպասարկելով նույն իշխանությանը, որի դեմ իբր պայքարում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ