Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-4 հոդվածը նվազագույն աշխատավարձի մինչեւ երեքհարյուրապատիկի չափով տուգանք է նախատեսում՝ հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելու համար:
Նմանատիպ գործերով վարչական վարույթ իրականացնող մարմինը ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն է: Այսօր գրություն եմ հղել ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին՝ ս/թ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրավախախտման վերաբերյալ, երբ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ չէր ապահովել ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը եւ միջոցառումն ընթացել էր միայն ռուսերենով:
Լեզվի պետական տեսչությունը պարտավոր է իրականացնել վարույթ, բացահայտել եւ տուգանել մեղավորներին»: