Երևան, 04.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան Կարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել Կարապետյան


Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, կարծում ենք, առանձնանում է նախ և առաջ քաղաքական դիրքորոշումների ու գնահատականների հստակությամբ, գործող փաշինյանական իշխանության նկատմամբ ամենից արմատական դիրքավորմամբ, բավականին ճաշակով և գրագետ քարոզարշավով: Հստակ են քաղաքական մոտեցումները, հստակ են հանրությանը հղվող «մեսիջները», հստակ է անցած 8 տարիներին երկրին ու ժողովրդին բերած աղետների հիմնական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու (պատժելու) մոտեցումը կամ խոստումը: Ամփոփիչ կամ երևանյան մեծ հանրահավաքում նախագահ Քոչարյանի ելույթը նույնպես շատ կոնկրետ էր, թիրախային, խիստ: Հիմնական ասելիքը ևս բավականին պարզեցված էր. «Չկա Փաշինյանը պաշտոնում, չկան պրոբլեմներ, չկա Փաշինյանը պաշտոնում, չկա պատերազմ...»: Հաջորդը, ինչը բնութագրական է «Հայաստան» դաշինքի պարագայում, նախընտրական խոստումների իրատեսությունն է. առանց պոպուլիզմի, առանց «երկնքից աստղեր իջեցնելու», Արցախի խնդրի հետ կապված ևս՝ հնարավորինս անկեղծ խոսակցություն հանրության հետ՝ հիմնված առկա դաժան իրողությունների և դրանք սթափ գնահատելու հետ: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ուղղությունների, անվտանգային հարցերի, պետական ինստիտուտների «խելքը գլուխը բերելու» պատկերացումների առումով: Հստակ էին հիմնական մեսիջները, ինչպես նաև թիրախային խմբերը: Հետաքրքիր էին նաև այն տեսանյութերը, որոնք ներկայացնում էին պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանին տան միջավայրում, զավակների, թոռների հետ շփումները, «առանց փողկապի», ինչպես ասվում է:

«Ուժեղ Հայաստանի» վարած քարոզարշավը ինքնին առանձնահատուկ պետք է գնահատել, ու այդ հարցում արդեն «մեծ է» գործող իշխանության ռեպրեսիվ դերը: Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իշխանության կամայականության հետևանքով զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, սահմանափակված է հանրապետության բնակավայրեր այցելելու և ընտրողների հետ հանդիպելու նրա օրինական իրավունքը: Այս ընտրարշավը երևի կգրանցվի քաղաքագիտության դասագրքերում նաև այդ տեսանկյունից. հիմնական հավակնորդ համարվող ընդդիմադիր ուժը նախընտրական արշավ է իրականացնում՝ ունենալով կալանքային սահմանափակման մեջ գտնվող առաջնորդ: Բայց «կարիքը ամենալավ ուսուցիչն է»: Եվ ստեղծված իրավիճակում «Ուժեղ Հայաստանը» գտավ բավականին հնարամիտ լուծումներ՝ օգտվելով ինչպես ժամանակակից տեխնիկական միջոցներից, այնպես էլ՝ «հին» տեխնոլոգիաներից: Եվ, եթե հնարավոր չէր, որ Սամվել Կարապետյանը մեկնի որևէ վայր, փոխարենը կազմակերպվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, ընտրողների խմբերի այցելությունը տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին:

Մյուս հատկանշական առանձնահատկությունը, կարծում ենք, այն է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրարշավը անցկացրեց գործող իշխանության կողմից ռեպրեսիվ առավելագույն թիրախավորման պայմաններում: Բնութագրական է. գրեթե ամենօրյա ռեժիմով փաշինյանական իրավապահ մարմինները ինչ-որ «ընտրակաշառքային» գաղտնալսում էին հրապարակում և հերթական «գործհարուցոցի» ձեռնարկում:

Ի լրումն, փաշինյանական իշխանությունը թիրախավորեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի «առաջին դեմքերին». բացի այն, որ Սամվել Կարապետյանն է շինծու գործով «տնային կալանքի տակ», վարույթ կա նաև Նարեկ Կարապետյանի դեմ, ընտրարշավի գրեթե մեկնարկին կալանավորվեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ), իսկ ընտրարշավի վերջին մոտ՝ նաև Ալիկ Ալեքսանյանը:

Անկախ այդ ամեն ինչից, «Ուժեղ Հայաստանը» բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց, կարծում ենք՝ նաև արդյունավետ: Ներկայացվում էին կոնկրետ, «գետնի վրա» լուծումներ՝ կապված տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Բնականաբար, հատուկ շեշտադրում էր արվում երբեմնի արդյունաբերական հնարավորությունները վերականգնելուն կամ արդիականացնելուն:

Բայց զուտ քաղաքական առումով էլ «Ուժեղ Հայաստանը» հստակ մոտեցումներ հնչեցրեց, օրինակ՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ արկածախնդրական դրսևորումներից հրաժարվելը, այնպես էլ՝ «հակասաֆարովյան օրենքը», այն է՝ ադրբեջանական թուրքերի վերաբնակեցումը կանխելու մոտեցումը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես աչքի ընկավ հետաքրքիր մոտեցումներով: Ցավոք, այս դեպքում էլ ռեպրեսիվ հարձակումներից խուսափել չհաջողվեց, և ԲՀԿ-ին միացած «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի կեսից (մայիսի 23-ին) կալանավորվեց՝ ակնհայտ անհեթեթ մեղադրանքներով:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ն ակտիվորեն շարունակեց ընտրարշավը, ըստ որում, Գագիկ Ծառուկյանի հանդիպումները առանձնացան ընդհանուր դրական մթնոլորտով (աղուհաց, ժողովրդական երաժշտություն, երիտասարդ կամ պատանի մարզիկների, առհասարակ, բոլոր ցանկացողների հետ «սելֆիներ») և այլն: Մի խոսքով՝ աուրան իսկապես առանձնահատուկ էր: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա ԲՀԿ մոտեցումը առանձնացավ նրանով, որ նախընտրական ծրագիրը կազմվեց «ներքևից». նախ եղավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, ապա դրա հիման վրա արդեն ձևավորվեց ծրագիրը՝ ներառելով բոլոր միանալ ցանկացողներին:

Հիմնական շեշտադրումները տպավորվեցին. 1) երաշխավորված խաղաղություն, 2) մեգանախագծեր՝ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսական աշխուժացման նպատակով, 3) հարկային մամլիչի մեղմում փոքր և միջին բիզնեսի համար. տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներից՝ 0 տոկոս հարկ, 60-180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս հարկ շրջանառությունից և 180 մլն-ից ավելի դեպքում միայն ԱԱՀ, 4) սոցիալական առումով՝ անվճար բուժօգնություն, անվճար բարձրագույն կրթության ապահովում (Վրաստանի օրինակով) թոշակի համակարգված աճ՝ սպառողական զամբյուղին հասցնելով:

Եթե ի մի բերենք, ապա հարկ է նշել, որ ընդդիմադիր հիմնական երեք ուժերն էլ ընտրարշավում առանձնացան ասելիքով: Այսինքն՝ նախ ունեին ասելիք և այն կարողացան ներկայացնել: Երկրորդ՝ կա առարկայական բովանդակություն, կան կոնկրետ մոտեցումներ ու լուծումների տարբերակներ, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, քննարկել դրանք: Բայց կարևորը, որ կան գաղափարներ: Ու ամենակարևորը՝ կա ազգային միջուկ:

Իսկ ի՞նչ ասաց իշխանությունը, ի՞նչ է խոստանում Փաշինյանը: Իսկ Փաշինյանը խոստանում է սպանել, կալանավորել, բռնել տալ, բոմժացնել, սպառնում է պատերազմով, սպառնում է քանդել Եկեղեցին, մարդկանց վրա գոռում է, թե ինչո՞ւ չեն զոհվել: Ոչ մի ասելիք, ոչ մի քաղաքականություն, միայն աղմուկ, կերուխում, սպառնալիքներ, վիրավորանք ու... վերջ: Մնում է հասկանալ՝ ինչ է ընտրելու հայ հասարակության մեծամասնությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱպրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ ԾառուկյանՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Փաշինյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Հանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Փաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանՖոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Բոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ) Այսօր 23։15-ին դիտե'ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ». Ալիկ Ալեքսանյանը պիտի լիներ այստեղ, բայց 2 ամսով կալանավորեցին նրան այսօրՈւկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդԱստված չտա, որ Փաշինյանը վերարտադրվի, ենթադրություն չեմ անի, ես իմ ձևով եմ մասնակցում․ Արման ՆավասարդյանՔՊ-ն մարդկանց միայն բանտ նստացնել գիտի, Ալիկ Ալեքսանյանն ինչի՞ պիտի կալանավորվեր, գործ չկա այդտեղ․ Արամ ՎարդևանյանՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ ԿարապետյանՀենց իրենք են մեր երկիրը հասցրել անդունդի եզրին․ Նարեկ Կարապետյանն՝ իշխանություններին (տեսանյութ) Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» Փոփոխության քայլերթը․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց երթն Արաբկիր վարչական շրջանից ընթանում է դեպի Հանրապետության հրապարակՈւժեղ Հայաստանի քայլերթը դեպի հրապարակԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՊետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ ԿարապետյանԳնա ընտրության, բեկիր Հայաստանի ճակատագիրը, փոխիր ներկան և ապահովիր ապագան․ Աննա Կոստանյան