Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ունի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ մի շարք կարևոր նախադրյալներ։ Երկիրը հայտնի է իր բարձրորակ մրգով, բանջարեղենով, գինեգործական արտադրանքով, մեղրով, պահածոներով և մի շարք այլ ապրանքներով։ Հայկական գյուղմթերքը հաճախ առանձնանում է բնական պայմաններում աճեցված լինելու, համային հատկանիշների և որակի շնորհիվ։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ կարևոր մրցակցային առավելություն։

Սակայն նման առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ էր պետական համակարգված քաղաքականություն, ռազմավարական պլանավորում և ոլորտային կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն։ Սակայն անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ միայն լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, այլև ամեն ինչ արեց համակարգը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Վերջին օրերի իրադարձությունները, երբ ՌԴ արտահանման հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, առավել արդիական են դարձնում այս հարցը: Խոսքն, ընդ որում, ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում, այսինքն, ժամանակին այլընտրանքային շուկաներ գտնելուն, այլև բուն գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Այս տարիների ընթացքում աշխարհում գյուղատնտեսությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց այլևս միայն հող մշակելու կամ բերք հավաքելու գործընթաց չէ։ Այն հիմնված է թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կաթիլային ոռոգման համակարգերի, կլիմայական ռիսկերի կառավարման, սենսորային հսկողության, գենետիկ բարելավված սորտերի, ավտոմատացված արտադրության և բարձր ստանդարտների վրա։ Բազմաթիվ երկրներ գյուղատնտեսությունը վերածել են բարձր տեխնոլոգիական ոլորտի, որտեղ յուրաքանչյուր հեկտարի արդյունավետությունը հաշվարկվում է գիտական մեթոդներով։ Հայաստանը նույնպես կարող էր օգտվել այս միտումներից, սակայն ոլորտում տեխնոլոգիական վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։ Ավելի կարևոր է արտադրանքի որակը, սերտիֆիկացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք։ Անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության խիստ չափանիշներին։ Եթե պետությունը համակարգված կերպով չաջակցի գյուղատնտեսական տնտեսություններին այս պահանջներին համապատասխանելու հարցում, ապա արտահանման հնարավորությունները սահմանափակվելու են, որքան էլ հիմա իշխանություններն իրենց «պատռեն», թե մի քանի կիլոգրամ ապրանք են ուղարկել ԵՄ։

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը եղել է ռուսական շուկան։ Անկասկած, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն՝ թե՛ ծավալների, թե՛ պատմական կապերի, թե՛ լոգիստիկ հասանելիության տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտության ամենապարզ կանոններից մեկն ասում է, որ կախվածությունը մեկ շուկայից միշտ պարունակում է բարձր ռիսկեր։ Երբ արտադրանքի գերակշիռ մասը կենտրոնացված է մեկ ուղղությամբ, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչական սահմանափակում կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ ոլորտին։ Կրկնենք՝ այս օրերին կատարվողը հենց դրա վառ վկայությունն է:

Եթե նախորդ տարիներին հետևողական աշխատանք տարվեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի և այլ շուկաների ուղղությամբ, ապա այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը շատ ավելի պաշտպանված կլիներ արտաքին ցնցումներից։ Սակայն նման աշխատանքը պահանջում է պետական քաղաքականություն, առևտրային ներկայացուցչությունների ակտիվ գործունեություն, արտադրողների աջակցություն, միջազգային ցուցահանդեսների մասնակցություն և սերտիֆիկացման համակարգերի զարգացում։ Առանց այս ամենի գյուղոլորտը շարունակում է մնալ մեկ հիմնական շուկայի հույսին։

Արդյունքում, երբ արտաքին քաղաքական կամ տնտեսական գործընթացները սկսում են բացասաբար անդրադառնալ հիմնական արտահանման ուղղությունների վրա, առաջին հարվածը սովորաբար ստանում են հենց գյուղատնտեսական արտադրողները։ Ֆերմերները և հատկապես գյուղացիները չեն կարող շատ արագ փոխել իրենց արտադրության կառուցվածքը, նոր շուկաներ գտնել կամ կարճ ժամանակում վերափոխել տնտեսությունը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ առաջին հերթին արտացոլվում է գյուղական բնակչության կենսամակարդակի վրա։

Ապագայի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ տնտեսական առումով անհրաժեշտ է սթափ գնահատել բոլոր ռիսկերը։ Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա, զարգացած ագրարային համակարգ, խոշոր արտադրական կարողություններ և մասշտաբային տնտեսության առավելություններ։ Եթե հայկական գյուղատնտեսությունը չարդիականացվի, եթե չբարձրացվի արտադրողականությունը, եթե չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, եթե չձևավորվեն արդյունավետ կոոպերացիոն համակարգեր և մրցունակ արտադրական ցանցեր, ապա թուրքական համեմատաբար էժան գյուղմթերքի ներթափանցումը կարող է լուրջ մրցակցային ճնշում ստեղծել տեղական արտադրողների համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն այսօրվա բերքից, այլև այն ռազմավարական որոշումներից, որոնք ընդունվում են այսօր։ Եթե շարունակվի ներկայիս միտումը՝ առանց համակարգային բարեփոխումների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, որակի բարձրացման, գյուղացուն ուղղված իրական աջակցության և գնային հավասարակշռված քաղաքականության, ապա առաջիկա տարիներին ոլորտը կարող է կանգնել շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ։

Իսկ եթե գյուղատնտեսությունը թուլանա, դրա հետևանքները կզգան ոչ միայն գյուղական բնակավայրերը, այլ ամբողջ տնտեսությունը, պարենային անվտանգությունը և երկրի սոցիալական կայունությունը։ Հետևաբար ժամանակն է գյուղատնտեսությունը կրկին դիտարկել որպես ազգային ռազմավարական առաջնահերթություն և այն դարձնել ոչ թե խնդիրների կուտակման, այլ տնտեսական զարգացման ու արտահանման նոր հնարավորությունների աղբյուր։ Բայց դա արդեն երևի թե հաջորդ իշխանությունների խնդիրը կլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի