Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեմն մտածում եմ, որ Սիրիան գերբնական ուժերի հովանավորությամբ է դիմանում այս ամեն փորձություններին: Կհամաձայնեք, որ շատ դժվար է դիմադրել, երբ քո դեմ են ելել հազարավոր ապստամբներ, տասնյակ հազարավոր ահաբեկիչներ, վարձկաններ, արևմտյան երկրների և արաբական միապետությունների ուղարկած վարձկաններ, միլլիարդավոր դոլլարներ, ինֆորմացիոն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ և այլն: Իսկ հակամարտության սկզբում և ընթացքում ,եղել են բազմաթիվ պահեր, երբ թվում էր, որ վերջ, շուտով սիրիական օրինական իշխանությունը և Սիրիան կկործանվեն, բայց մի աներևույթ ուժ փրկում էր Սիրիան: Բայց բացի գերբնական ուժից, Սիրիան ապրում է նաև ժողովրդի և իշխանության միջև եղած փոխադարձ սիրո, հարգանքի և միասնության շնորհիվ: Իսկապես ինչպես չսիրես և չհարգեսնախագահիդ, որը հասկացավ, որ իր կամքից է կախված երկրի ապրել, մեռնելը և չփախավ երկրից անգամ, երբ բազմաթիվ մերձավորներ դավաճանել էին, իսկ թշնամիները նախագահական նստավայրից մի քանի հարյուր մետր էին հեռու:Հ. Գ. Յանուկովիչի մասին կարծես չեն էլ հիշում. .մաքսիմում նզովում են :»: