Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան


ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան

Բլոգ

ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։ 

ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը հավանական չէ։ Հայաստանն աշխարհագրորեն մեկուսացված է ԵՄ-ից, ունի տարածաշրջանային պրոբլեմներ և օբյեկտիվորեն շարունակում է կապակցված մնալ Ռուսաստանի հետ։

Սակայն, ԵՄ մերձեցման թեման ստեղծում է հարմար քաղաքական շրջանակ՝ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու, ռուսական ազդեցությունը նվազեցնելու, արևմտյան ազդեցությունն ընդլայնելու, ինչպես նաև ներդրումների և անվտանգային ոլորտում համագործակցության համար։

Այլ կերպ ասած՝ ԵՄ անդամակցությունն անիրատեսական է, սակայն Հայաստանի աստիճանական տեղափոխումը դեպի արևմտյան (հատկապես՝ թուրքական) ազդեցության գոտի՝ իրատեսական է։

Ուկրաինական պատերազմից հետո, ԱՄՆ-ի ռազմավարությունն ուղղված է ռուսական ազդեցության նվազեցմանն այն տարածքներում, որոնք Մոսկվան ավանդաբար համարում է իր շահերի գոտի։

Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: ԱՄՆ-ի տեսանկյունից, եթե Հայաստանը սկսում է աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, դա աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության թուլացման հերթական ցուցիչ։ Կարծում եմ այս փուլում Արևմուտքի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քան Հայաստանի անվտանգությունը կամ եվրոպական ապագան։

Հայաստանը շարունակում է մնալ Իրանի քիչ թվով բարեկամ հարևաններից մեկը։ Վաշինգտոնը շահագրգռված է նաև Իրանի հյուսիսային սահմանների մոտ արևմտյան ներկայության ուժեղացմամբ: Նահանգներին անհրաժեշտ են տրանսպորտային, էներգետիկ և այլ կոմընիկացիաներ, օգտակար հանածոներ, ինչպես նաև Հարավային Կովկասում Իրանի հնարավոր ազդեցության սահմանափակում։

Սա նշանակում է, որ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տեսանկյունից, առևտրային ուղիների, ռեգիոնալ կոմունիկացիաների և էներգակիրների համար մղվող պայքարում, Իրանի հյուսիսային սահմանին ՀՀ դեմքով գործընկեր պետության առկայությունն ԱՄՆ-ի համար որոշակի արժեք է ներկայացնում։

Հարավային Կովկասն ընկած է այն խաչմերուկում, որոնք կապում են Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Կասպիական տարածաշրջանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ եթե ակտիվ ներկայություն չունենա տարածաշրջանում, ապա ապագա ենթակառուցվածքային, հեռահաղորդակցական, լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են ամբողջությամբ անցնել Չինաստանի և Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ինչո՞ւ է վերջին ընտրություններում Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին: Որովհետև նրանք այդ ընտրություններն իրենց համար գնահատում են որպես ռազմավարական նշանակության հարց: Ոչ թե, որ Նիկոլը հայտնի դեմոկրատ կամ վստահելի արևմտամետ է, այլ, որովհետև նա պատրաստ է պետությունը դնել աշխարհակարգի վերափոխման փորձարկումների տակ՝ առանց մտածելու հետևանքների մասին:

Արևմուտքի տեսանկյունից՝ ՀՀ ներկայիս անհեռանկար, կապիտուլյացված ու կախյալ կառավարությունն ավելի ընդունելի և հարմարավետ է, քան այն կառավարությունը, որը կարող է փորձել վերականգնել հավասարակշռված հարաբերությունները փոխադարձ շահեր ունեցող դաշնակից և գործընկեր բոլոր երկրների հետ»,- նշել է նա։

Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»