Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
ՀասարակությունՄասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։
Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։ 57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Մեկ այլ դեպքով Արմավիրի համայնքային ոստիկանները հունիսի 22-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Երևանի 48-ամյա բնակիչը Նոր Կեսարիա գյուղում կանեփի բույսեր է աճեցնում և թմրանյութ պահում։
Կատարված զննության ժամանակ հայտնաբերվել է մոտ 3,1 գրամ քաշով չորացված, մանրացված կանեփ և մոտ 77,5 գրամ քաշով չորացված զանգված։
48-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։