Երկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցների
ԲլոգՄեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Առողջության օր 2026» երկօրյա մարզական տոնը։
Երկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցների:
Այս տարի միջոցառումն առանձնանում է նաև ռեկորդային մասնակցությամբ. մասնակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 420-ի։
«Առողջության օր»-ը պարզապես սպորտային մրցումներ չեն։ Այն հնարավորություն է դուրս գալու առօրյա աշխատանքային միջավայրից, փորձելու սեփական ուժերը, ոգեշնչվելու թիմակիցների հաջողություններով և ևս մեկ անգամ զգալու, որ ԶՊՄԿ-ն մեկ մեծ թիմ է։
Առաջիկա երկու օրերին տարբեր մարզաձևերում մասնակիցները կցուցադրեն իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, տոկունությունը, պայքարի կամքն ու հաղթելու ձգտումը։ Մրցահարթակում ուժերը կչափեն ներկոմբինատային թիմերը, իսկ Ընկերության հավաքական թիմը կմրցի Քաջարանի համայնքային թիմի հետ։
Թող այս օրերը լինեն առողջ մրցակցության, նոր հաղթանակների և անմոռանալի պահերի տոներ։
Հաջողություն բոլոր թիմերին: