Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»


Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի նշվեց Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրը, որը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց վերաիմաստավորել ոչ միայն երկրի Հիմնական օրենքի դերը, այլև պետության զարգացման տրամաբանությունը, պետական իշխանության սահմանները, քաղաքացու ազատությունների երաշխիքները, հանրային պատասխանատվության մշակույթը և այն արժեքային համակարգը, որի վրա հիմնվում է մեր ժամանակակից պետականությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը պետության քաղաքական և իրավական ինքնության առանցքն է, հասարակական պայմանագրի բարձրագույն արտահայտությունը և պետական իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը։ Հենց այդ պատճառով էլ Սահմանադրության օրվա խորհուրդը վերածվում է ներկայի գնահատման և ապագայի նկատմամբ պատասխանատվության խորհրդանիշի։

Ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակության առումով կարևոր նշանակություն ունեն պետական ինստիտուտների կայունությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների հավասարակշռված գործունեությունը, դատական համակարգի անկախությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը և հասարակության վստահությունը պետական կառավարման նկատմամբ։ Այս բոլոր հիմնարար սկզբունքներն իրենց սկզբնաղբյուրն ունեն հենց Սահմանադրության մեջ։ Եթե Սահմանադրությունը գործում է ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրական քաղաքական և իրավական կյանքում, ապա պետությունն ունի զարգացման ամուր հիմքեր։ Եթե, հակառակը, այն ընկալվում է որպես քաղաքական նպատակահարմարությունից կախված փոփոխվող փաստաթուղթ, ապա աստիճանաբար թուլանում են պետական կառավարման բոլոր հիմնասյուները։

Սահմանադրությունը պետական իշխանության «սահմանագծման» ու սահմանափակման ամենակարևոր գործիքն է։ Իսկ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անվերահսկելի իշխանությունը գրեթե միշտ հանգեցնում է կամայականության, իրավունքների սահմանափակման և հանրային վստահության կորստի։ Այդ պատճառով սահմանադրական պետության գաղափարը ձևավորվել է ոչ թե իշխանությանը լրացուցիչ հնարավորություններ տալու, այլ հակառակը՝ իշխանությունը իրավական շրջանակների մեջ պահելու նպատակով։ Սահմանադրությունը սահմանում է, թե ով կարող է իրականացնել պետական իշխանություն, ինչ սահմաններում, ինչ ընթացակարգերով և ինչ պատասխանատվությամբ։ Այն կանխում է իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում և ստեղծում է փոխզսպումների ու հակակշիռների այնպիսի համակարգ, որը նվազեցնում է քաղաքական ճգնաժամերի և ինստիտուցիոնալ անկայունության հավանականությունը։

Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման երեք տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի կայունությունը դարձել է երկրի քաղաքական կյանքի առանցքային մարտահրավերներից մեկը։ Անկախության վերականգնումից հետո Հայաստանը ձևավորեց իր սահմանադրական համակարգը՝ փորձելով համադրել ազգային պետականության ավանդույթները, միջազգային իրավունքի սկզբունքները և ժամանակակից ժողովրդավարական կառավարման պահանջները։

Սակայն սահմանադրական զարգացումը երբեք չի եղել մեկանգամյա գործընթաց։ Այն մշտապես ուղեկցվել է քաղաքական քննարկումներով, բարեփոխումների անհրաժեշտությամբ, իշխանության տարբեր ճյուղերի հարաբերակցության վերանայմամբ և հանրային լայն բանավեճերով։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունն ու սահմանադրական սկզբունքները։ Այս տեսանկյունից խնդիրը ոչ թե (կամ ոչ այնքան) Սահմանադրությունն է, այլ դրա կիրառումը։ Շատ հաճախ այնպես է ներկայացվում, որ սահմանադրական փոփոխությունները մեզ համար տարբեր հարցեր կլուծեն։ Սակայն հետաքրքրականն այն է, որ իշխանությունները նման փոփոխությունների հիմքում դնում են կա՛մ սեփական շահը, կա՛մ էլ արտաքին պահանջը՝ հատկապես Անկախության հռչակագրին կատարվող հղումից ազատվելու նպատակով։ Բայց պետության Հիմնական օրենքի հեղինակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան կանխատեսելի, կայուն և հանրության կողմից ընդունված է այն։ Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։

Սահմանադրության առանցքային նշանակությունը հատկապես տեսանելի է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ժողովրդավարական պետության արժեքը չի չափվում միայն ընտրությունների կազմակերպմամբ կամ իշխանության ձևավորման մեխանիզմներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է քաղաքացու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքով։ Սահմանադրությունն է ամրագրում կյանքի իրավունքը, անձնական ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, հավաքների իրավունքը, խղճի և կրոնի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, սոցիալական պաշտպանության հիմնական սկզբունքները և բազմաթիվ այլ հիմնարար ազատություններ։ Այս իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից։ Դրանք պետության նկատմամբ քաղաքացու բնական և սահմանադրորեն պաշտպանված պահանջներն են։

Մյուս կողմից էլ՝ իրավական պետության գաղափարը չի կարող իրականություն դառնալ առանց սահմանադրական մշակույթի ձևավորման։ Սահմանադրական մշակույթը ենթադրում է, որ ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակությունն է գիտակցում սահմանադրության նշանակությունը։ Երբ քաղաքացիները ճանաչում են իրենց իրավունքները և միաժամանակ գիտակցում իրենց պարտականությունները, ձևավորվում է հանրային պատասխանատվության նոր որակ։ Այդ պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքը դառնում է ոչ թե վախի հետևանք, այլ քաղաքացիական գիտակցության դրսևորում։ Սա այն միջավայրն է, որտեղ ժողովրդավարությունն ամրապնդվում է ինչպես իրավական նորմերով, այնպես էլ հասարակական վարքագծով։

Հայաստանի համար սահմանադրականության նշանակությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային անվտանգության բարդ իրողություններով։ Երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածությունների, անվտանգության բազմաշերտ սպառնալիքների և արագ փոփոխվող միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ պետական ինստիտուտները գործեն կայուն, կանխատեսելի և իրավական սկզբունքների հիման վրա։ Արտաքին մարտահրավերների պայմաններում ներքին ինստիտուցիոնալ կայունությունը դառնում է ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Ուժեղ բանակը, արդյունավետ դիվանագիտությունը և մրցունակ տնտեսությունը չեն կարող լիարժեք գործել, եթե պետական կառավարման հիմքում չլինի սահմանադրական կարգի նկատմամբ անվերապահ հարգանքը։

Սահմանադրությամբ նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռված հարաբերակցությունը ժողովրդավարության հիմնական երաշխիքներից է։ Երբ որևէ ճյուղ գերիշխում է մյուսների նկատմամբ, խախտվում է պետական համակարգի բնական հավասարակշռությունը։ Իսկ արդյունավետ համագործակցությունը՝ զուգորդված փոխադարձ վերահսկողությամբ, ապահովում է պետական որոշումների որակը, հանրային հաշվետվողականությունը և քաղաքական կայունությունը։ Այդ տեսանկյունից Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է պետական մարմինների լիազորությունները, այլև կանխում է իշխանության չարաշահման հնարավորությունները, ինչն, ավաղ, մեզ մոտ բացակայում է։

Հասարակության և պետության միջև վստահության ձևավորումը նույնպես անմիջականորեն կապված է սահմանադրականության հետ։ Քաղաքացին վստահում է պետությանը այն դեպքում, երբ համոզված է, որ օրենքը հավասարապես կիրառվում է բոլորի նկատմամբ, պետական մարմինները գործում են իրավական սահմաններում, իսկ դատական համակարգը կարող է անաչառ պաշտպանել իր իրավունքները։ Եթե այս վստահությունը թուլանում է, նվազում է նաև հասարակության մասնակցությունը պետական կառավարմանը, խորանում է քաղաքական բևեռացումը, և մեծանում են սոցիալական լարվածության ռիսկերը։ Ուստի, Սահմանադրության արդյունավետ կենսագործումը ոչ միայն իրավական, այլև հասարակական համերաշխության կարևոր նախապայման է։

Աշխարհի զարգացած ժողովրդավարությունների փորձը վկայում է, որ սահմանադրական կայունությունը ձևավորվում է տասնամյակների ընթացքում։ Այն հնարավոր չէ ապահովել միայն իրավական նորմերի ընդունմամբ։ Անհրաժեշտ է անկախ դատարանների կայուն գործունեություն, մասնագիտական պետական ծառայություն, պատասխանատու քաղաքական մշակույթ, ազատ և բազմակարծիք լրատվամիջոցներ, ակտիվ քաղաքացիական հասարակություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով