Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրության և սեփական ընդդիմախոսներին մեկուսացնելու՝ իշխանական տենդի հերթական դրսևորումը։

Ամենացնցողն այս պատմության մեջ այն է, որ Սամվել Կարապետյանն իր նկատմամբ կիրառվող այս այլանդակ ապօրինությունների, շինծու մեղադրանքների ու բացահայտ քաղաքական հալածանքների պարագայում մեկ միլիմետր անգամ չի շեղվել օրենքի տառից։ Նա հանդես է գալիս որպես բացառիկ օրինապահ քաղաքացի և պետականամետ գործիչ, որը հարգում է պետական ինստիտուտները, նույնիսկ երբ դրանք բռնազավթված են գործող վարչախմբի կողմից։ Սակայն, ի պատասխան իր ընդգծված իրավահարգության, նա ստանում է միայն շինծու և ուռճացված մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալման հնչեղ, բայց դատարկ լոզունգներից մինչև փողերի լվացման աբսուրդային հոդվածներ։ 2025 թվականի հունիսից մեկնարկած կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, այժմ արդեն որերորդ անգամ մեխանիկորեն երկարաձգվում է՝ ուղեկցվելով անհեթեթ սահմանափակումներով ու շփումների արգելքներով, որոնց նպատակը քաղաքական առաջնորդին ակտիվ գործունեությունից կտրելն է։

Սակայն Սամվել Կարապետյանի դեպքը եզակի չէ, այն տեղավորվում է երկրում տիրող համատարած իրավական տեռորի տրամաբանության մեջ, որն իրականացվում է իշխանության բոլոր խոշոր ընդդիմախոսների նկատմամբ։

Սրա վառ ապացույցն են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, նրա ձերբակալությունն ու այն տոտալ իրավական տեռորը, որը կիրառվում է խոշոր գործարարի և քաղաքական ուժի ղեկավարի դեմ՝ նպատակ ունենալով կոտրել ցանկացած դիմադրություն։

Նույն ձեռագիրն ենք տեսնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական արարում։ Իշխանությունները հասել են նրան, որ անթաքույց իրավական կամայականությամբ, ուղղակի մեխանիկական որոշումներով մարդկանց զրկում են անգամ անձնական, կենցաղային կամ առողջական նպատակներով երկրի տարածքից դուրս գալու տարրական իրավունքից։ Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը դարձել է սովորական գործիք՝ քաղաքական դաշտը վախի մթնոլորտում պահելու համար։

Այս ամբողջ գործընթացում ամենաողբերգականը Հայաստանի դատական համակարգի կատարյալ դեգրադացիան է։ Այսպես կոչված՝ իշխանության «սրտի դատավորները» վաղուց դադարել են արդարադատություն իրականացնելուց։ Նրանք վերածվել են սովորական նոտարական գրասենյակների, որոնք առանց որևէ լուրջ քննարկման, առանց հիմնավորումների և փաստարկների, պարզապես դակում և կնքում են իրենց «հրամցված» որոշումները։ Մեղադրող կողմը պահանջում է երեք ամիս, դատարանը տալիս է երկու ամիս՝ փորձելով ստեղծել անկախության պատրանք, բայց սա ընդամենը էժանագին բեմականացում է, որտեղ սցենարը գրված է բոլորովին այլ կաբինետներում։ 

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող այս տոտալ ճնշումները ցույց են տալիս գործող վարչակարգի ներքին վախերն ու թուլությունը։ Նրանք սարսափում են իրական կշիռ, հեղինակություն և հայրենասիրական մղումներ ունեցող առաջնորդներից։ Երբ երկրում տիրում է իրավական կամայականությունը, իսկ դատարանները ծառայում են ոչ թե օրենքին, այլ օրվա իշխանավորին, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. ով չի լռում և ով ունի ուժեղ Հայաստան կառուցելու ներուժ, հայտնվելու է իշխանական ռեպրեսիվ մեքենայի թիրախում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ապօրինության վրա հիմնված ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»