Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա Եկատերինբուրգում մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և շուրջ մեկուկես ժամ տևած առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայաստանյան փորձագիտական և քաղաքական դաշտում բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Այս հանդիպման և դրա հնարավոր հետևանքների շուրջ ներկայում ամենատարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ են հնչում, սակայն վերլուծական շրջանակների գերակշիռ մասը հակված չէ այս ամենի մեջ տեսնել լոկ սովորական տնտեսական բաղադրիչ կամ պարզ ցուցահանդեսային մասնակցություն։ Ընդհակառակը, շատերի բնորոշմամբ, Եկատերինբուրգ մեկնելու իրական նպատակը քաղաքական առևտրի հերթական փորձն էր և յուրօրինակ «օստապբենդերություն», որտեղ գործող իշխանությունը փորձում է իրարամերժ խաղերի ու դիվանագիտական մանիպուլ յացիաների միջոցով սեփական քաղաքական գոյատևման հարցերը լուծել։ Քննադատները շեշտում են, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ընդունելության ձևաչափն ու Կրեմլի հետ ուղիղ երկխոսության բացակայությունն արդեն իսկ հստակ ապացույց են, որ պաշտոնական Մոսկվան այլևս չի տրվում նման էժանագին քաղաքական հնարքներին, և տնտեսական հարթակներում կայացող քննարկումները չեն կարող քողարկել անվտանգային ու ռազմավարական ոլորտներում առկա լրջագույն անդունդը։

Այս ամենի համատեքստում իրավիճակին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, որը «Փաստի» հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը՝ այն որակելով երկդիմի ու պետության համար վտանգավոր։

Գեներալի ձևակերպմամբ, Փաշինյանի այցը Ռուսաստան ոչ թե պլանավորված, հավասարակշռված պետական քաղաքականության արդյունք էր, այլ ստիպված ու վախեցած քայլ, քանի որ նա մեկնել էր այնտեղ՝ այլևս ելք չունենալու պատճառով, երբ Արևմուտքից ստացվող խոստումները չեն իրականանում, իսկ տնտեսական ու անվտանգային իրականությունը ստիպում է հետ նայել դեպի Ռուսաստան։

Այս այցը ևս մեկ անգամ ի ցույց դրեց գործող քաղաքականության սնանկությունը, քանի որ չի կարելի հակառուսական հիստերիա հրահրել երկրի ներսում, փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո վազել ՌԴ՝ հարցեր լուծելու։ Գեներալ-մայորը շեշտել է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է խաղալ երկու ճակատով՝ հույս ունենալով խաբել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, սակայն նման աշխարհաքաղաքական առևտուրը կործանարար է Հայաստանի պես փոքր երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ով է իրենց դիմաց նստած, և այնտեղ չեն հավատում Փաշինյանի ժպիտներին կամ հավաստիացումներին, քանի որ երբ ցերեկը Արևմուտքի ներկայացուցիչների հետ քննարկվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, իսկ երեկոյան մեկնում են Ռուսաստան ու խոսում համագործակցությունից, դա ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական տգիտություն։ Անդրադառնալով հանդիպման տնտեսական կողմին՝ նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ, և Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ փոքր տնտեսական սահմանափակումները կարող են կոլապսի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ նրան ստիպում է ժամանակ առ ժամանակ մեկնել ՌԴ։ Սակայն ամենամեծ ձախողումը վերաբերում է անվտանգության ոլորտին, քանի որ վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է իր ռազմավարական դաշնակցի լիարժեք վստահությունը, բայց փոխարենը Արևմուտքից այդպես էլ չի ստացել անվտանգության իրական, գործնական երաշխիքներ։ Գեներալը եզրափակել է միտքը՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում իրականացվում է անկանխատեսելի և արկածախնդիր արտաքին քաղաքականություն, երկիրը շարունակելու է մնալ հարվածների տակ, իսկ ռուսաստանյան վերջին այցը որևէ բեկումնային արդյունք չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ գործող վարչախմբի նկատմամբ վստահությունը սպառված է բոլոր կողմերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը