Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստը։ Նախ՝ ԲՀԿ-ն ԿԸՀ «թեթև ձեռքով» զրկվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ստացած քվեներից։ Այդ գործընթացը «մանդատագողություն» անունը ստացավ։ Շատերը գուցե ենթադրում էին, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, բայց ոչ։ «Հաշվի առնելով իշխանությունների ոչ ադեկվատ լինելը, պատրաստ էինք յուրաքանչ յուր զարգացման, այսինքն՝ մեզ համար սա մեծ անակնկալ չեղավ։ Հաշվի առնելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը մեր երկրի գլխին, ինչ է շարունակում անել և ինչ է պլանավորում անել, ապա այս իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է, որն, ըստ էության, դասական ֆաշիզմի ամենանողկալի, ամենազզվելի, ամենապրիմիտիվ դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա, այո, սպասելի էր տեղի ունեցածը։ Բացի սպասելին, փորձում էինք հասկանալ՝ լավ, հիմա ի՞նչ պետք է հորինեն։ Պարզ է՝ այնքան ամբարտավան են, գնացել, ոչ ադեկվատ, հիմար բաներ են հորինել և այդ պատրվակով փորձում են Ծառուկյանին պատժել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Հասկանալի է, որ այս քայլերի հետևանքով տուժելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անհատը, այլ երկրի հեղինակությանն է մեծ վնաս հասցվելու, սպորտի, տնտեսության և այլ բնագավառները, որտեղ նա գործունեություն է ծավալում, մեծ վնասներ են կրելու։ «Ունեմ հիմնավոր կասկած, որ այս գործընթացը թելադրված է ոչ միայն իշխանությունների կողմից վրեժխնդրությամբ, չնայած դա կա, ոչ թե ադեկվատությունից դուրս ընկնելու պահով, այլ նաև արտաքին պատվերով, քանզի, օրինակ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հիմա երևի շամպայն են պայթեցնում Բաքվում ու Անկարայում, քանզի այն մարդը, որն իրենց «բկին կանգնած» է եղել, այսինքն՝ թշնամական պետությունների «բկին», այսօր անազատության մեջ է։ Դրա հետ մեկտեղ՝ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը պաշտոնապես ունի դոկտրին՝ թույլ չտալ Հայաստանի ամրապնդումը, պետք է թուլացնեն մեր տնտեսությունը։ Ի վերջո, ունեն, չէ՞, «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, որը հնարավոր է իրականացնել միայն, եթե Հայաստանը մաքսիմալ թուլացած է։ Այո, չեմ հավատում զուգադիպությունների, չկա զուգադիպություն, կա հստակ միտում, և այդ միտումը, ինչ հեքիաթ ուզում է պատմեն, ինչեր ուզում է՝ ասեն, լրիվ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ թշնամի պետությունների քաղաքականությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել լոկ անձնային տիրույթում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն օր մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը։ Երբեմն անունների ցանկն այնքան երկար է, որ չես նշում մեկին, որ հանկարծ չմոռանաս մյուսին։ «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ ապացույց է՝ Ազգային ժողովը, որը ձևավորվելու է, և կառավարչական համակարգը, որը գործելու է, չունի լեգիտիմություն։ 

Եթե նախկինում մարդկանց խաբելով, ստելով, վախեցնելով, ինչ-որ ձև ահաբեկելով՝ ստացվում էր ստանալ գոնե դե յուրե լեգիտիմություն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ լեգիտիմություն թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո չկա։ Այնպես չէ, որ իշխանությունը դա չի հասկանում։ Դրա համար, օրինակ՝ ինքն էլ է կասկածներ արտահայտում լեգիտիմության պահով։ Ասում են, որ բոլորը, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, կաշառք են վերցրել և այլն։ Մի կողմ եմ թողնում հարցի բարոյական կողմը, երբ վիրավորում են հարյուր հազարավոր մարդկանց։ Այս իշխանությունը գիտի մի բան. ընտրությունների ժամանակ նա չստացավ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնության ձայները, 50 տոկոսն էլ չհատեցին՝ այդքան ջարդելով, մեքենայություն անելով, ձայներ գողանալով, «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելով։ Տեղի ունեցողն այս ամենի արտահայտումն է։ Իրենք պարզապես չեն հասկանում մի կարևոր նրբերանգ։ Իրենց թվում է, որ պայքարելով ընդդիմության դեմ՝ կկարողանան լռեցնել հասարակ մարդկանց, ովքեր այս իշխանությանն ասացին՝ գնացեք տուն։ Իրենք հիմա Ծառուկյանի դեմ չեմ պայքարում, պայքարում են, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է՝ նրանց կամարտահայտության դեմ։ Սա լրիվ տեղավորվում է այս իշխանության տրամաբանության մեջ»։

Ռեպրեսիաների, վախի մթնոլորտի, ձերբակալությունների և կալանավորումների միջոցով հնարավո՞ր է շարունակաբար պահպանել իշխանությունը և կառավարել պետությունը։ «Այս մարդիկ խնդիր չունեն երկիրը կառավարելու, այս մարդիկ խնդիր ունեն կատարելու այն հանձնարարականները, որոնք իջեցված են Բաքվից և Անկարայից, և համաձայն իրենց տեսլականի՝ ձևավորել մի համակարգ, որը թույլ կտա իրենց կառչել իրենց աթոռներին։ Սա ակնհայտ է, և սրա հետ չհամաձայնելն ուղղակի աբսուրդ է։ Այս մարդիկ չեն սպասարկում, չեն սպասարկել և չեն պատրաստվում սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը, նույնիսկ այն մարդկանց շահերը, ովքեր իրենց ձայն են տվել։ Տեսեք դինամիկան։ Ընտրությունից անմիջապես հետո սկսվեցին կրճատումներ բժշկական ապահովագրության մասով, նպաստառուներին «ջարդեցին», այն 10 հազարով բարձրացված կենսաթոշակները հիմա թանկացումներով «վերադարձնում» են բյուջե։ Ընտրություններից հետո կառավարության ամենաառաջին որոշումը եղել է ակցիզային վճարների կտրուկ բարձրացումը։ Ունենք մի իրավիճակ, որ այս մարդիկ իրականում վարում են, ըստ էության, հակապետական և հակահայկական քաղաքականություն, որի մեջ նաև տեղավորվում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Բայց սա միանշանակ մեկ տեղում ընդհատվելու է։ Յուրաքանչյուր իշխանություն՝ լավը լինի թե վատը, վաղ թե ուշ վերջանում է։ Պարզապես մեր պարագայում այս իշխանության հետ վերջանում է նաև Հայաստանը։ Սրանք ինչոր ամպագոռգոռ բառեր չեն։ Դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այսօր էլ հավատում են այս իշխանությանը։ Առհասարակ, յուրաքանչյուր գաղափարախոսություն, որքան էլ այն զզվելի, նողկալի, անհասկանալի լինի, ունի ջատագովներ։ Ֆաշիզմն ուներ ջատագովներ, նեոլիբերալիզմն ուներ, հիմա էլ Հայաստանում ունենք ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր ջատագովն են նեոթուրքական «փաշիզմի»։ Խնդիրն այն է, որ դրա հիմքում ընկած է երկրի ինքնաոչնչացումը, այսինքն՝ պարազիտար գաղափարախոսությունը։ Այն, ինչ տեսնում ենք, դրա մասին է վկայում։ Ասենք, հազար հոգի մարդ ձերբակալեցին, դրանից թոշակառուն ավելի լավ սկսեց ապրե՞լ, հասարակ մարդն ավելի լավ սկսեց ապրե՞լ։ Իրենց հիմար, ամբարտավան, աբսուրդին հավասար քաղաքականության պատճառով այսօր ոչնչացման եզրին է հայտնվել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Երկու արկղ ծիրան են ուղարկում Սինգապուր, սոցցանցերում գովազդի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան ծիրանից եկամուտը կարող է լինել։ Ո՞ւմ են ինչ հեքիաթներ պատմում։ Ասենք թե բոլորին ձերբակալեցին, դրանից ի՞նչ է փոխվելու»,-եզրափակում է Արման Աբովյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն Մանվելյան