Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ռուսաստանի Դաշնությունը տասնամյակներ շարունակ պահպանել է առանցքային դիրքը՝ հանդես գալով որպես երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը. ՌԴ-ն մշտապես եղել է առաջինը հայկական արտադրանքի արտահանման շուկաների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ուղղությունների և բազմաթիվ ոլորտների համար կայուն պահանջարկ ապահովող տնտեսությունների մեջ։ Հետևաբար, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ցանկացած էական փոփոխություն անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության, արտահանման հնարավորությունների, արտադրական համակարգի, ներդրումային միջավայրի, զբաղվածության, պետական բյուջեի եկամուտների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Այդ տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հրապարակված տվյալները, ըստ որոնց, 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 21,5 տոկոսով։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն հասնում էր 2,763 միլիարդ դոլարի։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ 35,1 տոկոսից հասնելով 28 տոկոսի, ինչը փաստում է ոչ միայն բացարձակ ցուցանիշների, այլև հարաբերական դերակատարության փոփոխության մասին։

Թվերի այս փոփոխությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արտաքին առևտրի սովորական տատանում, սակայն իրականում այն շատ ավելի խորքային գործընթացների արտահայտություն է։ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը միշտ եղել է այն, որ արտահանման զգալի մասը ձևավորվել է այնպիսի շուկաների հաշվին, որտեղ հայկական արտադրանքը տարիների ընթացքում ձեռք է բերել ճանաչում, սպառողական վստահություն և մրցակցային դիրքեր։ Այդ շուկաների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է բացառիկ տեղ, քանի որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքը, վերամշակող արդյունաբերության արտադրանքը, խմիչքները, թեթև արդյունաբերության մի շարք ապրանքներ, ինչպես նաև այլ ոլորտների արտադրանք հիմնականում ուղղվում են հենց ռուսական շուկա։ Հետևաբար, երբ այդ շուկայում առաջանում են սահմանափակումներ կամ արտահանման ծավալների անկում, դրա ազդեցությունը զգացվում է ոչ միայն արտահանող ընկերությունների, այլև հազարավոր գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների, լոգիստիկ կազմակերպությունների և ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների վրա։

Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածում նվազել է ոչ միայն Ռուսաստանի տեսակարար կշիռը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ընդհանուր ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 36,7 տոկոսից իջնելով մինչև 29,8 տոկոսի։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ արձանագրվել է աճ։ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 8,3 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 10 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ՝ ընդհուպ 194,8 տոկոսով։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրության մեջ որոշակի վերադասավորումներ տեղի են ունենում, սակայն դրանք դեռևս չեն փոխհատուցում Ռուսաստանի ուղղությամբ արձանագրված կրճատման ծավալները։ Պատճառը պարզ է. նույնիսկ աճող ցուցանիշներով ԵԱՏՄ անդամ մյուս երկրները չեն կարող իրենց շուկաների ծավալներով և սպառողական ներուժով փոխարինել Ռուսաստանի շուկային, որը թե՛ բնակչության թվով, թե՛ պահանջարկի մակարդակով և տնտեսական հնարավորություններով շարունակում է մնալ միության առանցքային տնտեսությունը։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում գրեթե չի փոխվել՝ կազմելով 7,865 միլիարդ դոլար, ինչը միայն 0,1 տոկոսով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Սա կարող է տպավորություն ստեղծել, թե, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է, սակայն արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հաճախ ավելի կարևոր են, քան հանրագումարային թվերը։ Եթե ընդհանուր ծավալը պահպանվում է, սակայն տեղի է ունենում հիմնական շուկաների կրճատում, ապա տնտեսությունը ստիպված է լինում շատ կարճ ժամանակում որոնել նոր գործընկերներ, նոր շուկաներ և նոր լոգիստիկ լուծումներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել։

Վերջին ամիսներին հատուկ խնդիր են դարձել նաև Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այդ սահմանափակումները միանգամից զգալի ազդեցություն ունեցան բազմաթիվ արտադրողների վրա, քանի որ գյուղատնտեսական մթերքը ժամանակի նկատմամբ զգայուն արտադրանք է։ Եթե արտահանման գործընթացը կանգ է առնում նույնիսկ մի քանի օրով, արտադրողները կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ կորցնել բերքը։ Սա հերթական անգամ ցույց տվեց, թե որքան մեծ է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից, և որքան զգայուն կարող է լինել տնտեսությունը նմանատիպ որոշումների նկատմամբ։

Այս իրավիճակում Եվրոպական միությունից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ հայկական գյուղմթերքի արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Անկասկած, ցանկացած աջակցություն, որը նպաստում է արտահանման դիվերսիֆիկացմանը, կարող է ունենալ դրական նշանակություն, սակայն անհրաժեշտ է իրավիճակը գնահատել իրատեսորեն և առանց չափազանցված սպասումների։ Եվրոպական շուկան ունի բոլորովին այլ կանոններ, տեխնիկական պահանջներ և որակի չափանիշներ, որոնք զգալիորեն տարբերվում են այն պայմաններից, որոնցում երկար տարիներ աշխատել են հայ արտադրողները և արտահանողները։ Եվրոպական միության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, տեխնիկական և որակի բազմաթիվ ստանդարտների, որոնք պահանջում են ժամանակ, ներդրումներ, արտադրության արդիականացում և լրացուցիչ ծախսեր։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Եվրոպական միության շուկան գործում է մրցակցության բոլորովին այլ պայմաններում։ Այնտեղ արտոնյալ ռեժիմ ավտոմատ կերպով չի գործում, իսկ հայկական արտադրողը ստիպված է մրցակցել ոչ միայն եվրոպական խոշոր ընկերությունների, այլև աշխարհի տարբեր երկրներից ներմուծվող բարձրորակ արտադրանքի հետ։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական աջակցության առկայության պայմաններում տնտեսական հաջողությունը կախված է լինելու առաջին հերթին հայկական արտադրանքի մրցունակությունից, ոչ թե քաղաքական հայտարարություններից։ Ավելին, միջազգային քաղաքական զարգացումները հաճախ ունենում են փոփոխական բնույթ։ Եթե տվյալ ժամանակահատվածում աշխարհաքաղաքական որոշ հանգամանքների ազդեցությամբ Եվրոպան ցուցաբերում է լրացուցիչ աջակցություն Հայաստանին՝ հայկական արտադրանքի ներկրումը կազմակերպելու ուղղությամբ, դա դեռևս չի նշանակում, որ նման քաղաքականությունը երկարաժամկետ բնույթ է կրելու։ Արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության առաջնահերթությունները կարող են փոխվել, ֆինանսավորման ծրագրերը կարող են ավարտվել, իսկ քաղաքական միջավայրը կարող է ամբողջությամբ վերափոխվել։ Հետևաբար, տնտեսության ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ժամանակավոր աջակցության կամ քաղաքական հայտարարությունների վրա։

Այստեղ է, որ առանձնահատուկ նշանակություն է ստանում արտահանման ուղղությունների շուրջ հավասարակշռված քաղաքականությունը։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի միաժամանակ աշխատել մի քանի ուղղությամբ՝ չկենտրոնանալով միայն մեկ շուկայի վրա, բայց նաև չկորցնելով այն շուկաները, որոնք տարիներ շարունակ ձևավորել են հայկական արտահանման հիմնական ծավալները։ Այս տեսանկյունից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա կամ այլ տարածաշրջաններ արտահանման ընդլայնումը կարևոր ռազմավարական նպատակ է, սակայն այն չպետք է իրականացվի Ռուսաստանի շուկայի կորստի հաշվին։ Ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը կկարողանա պահպանել ռուսական շուկան՝ միաժամանակ զարգացնելով նոր ուղղություններ և նվազեցնելով կախվածությունը որևէ մեկ գործընկերոջից։

Ռուսաստանի շուկան Հայաստանի համար կարևոր է ոչ միայն իր ծավալներով, այլև բազմաթիվ այլ գործոններով։ Լեզվական միջավայրը, սպառողների նախասիրությունները, հայկական ապրանքների ճանաչելիությունը, տարիների ընթացքում ձևավորված առևտրային կապերը, համեմատաբար մատչելի լոգիստիկան և գործարարների միջև առկա համագործակցության փորձը ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք չեն կարող կարճ ժամանակում վերարտադրվել այլ տարածաշրջաններում։ Ուստի, ցանկացած քայլ, որը կարող է նպաստել արտահանման խողովակների վերականգնմանը, առևտրային խոչընդոտների նվազեցմանը և տնտեսական երկխոսության ակտիվացմանը, կարող է ունենալ կարևոր նշանակություն Հայաստանի տնտեսության համար։

Այս մոտեցումը ենթադրում է միաժամանակ աշխատել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կայունացման ուղղությամբ, պահպանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող հնարավորությունները, ակտիվացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի, Ասիայի և այլ տարածաշրջանների հետ, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ Կարապետյան