Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»


Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան

Մշակույթ

Հուլիսի 4-ից մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը։ Փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանն ընդգծում է, որ «Կապան Ֆեստ»-ն արդեն վաղուց գերազանցել է երաժշտական փառատոնի սահմանները՝ ձևավորելով ստեղծագործական մեծ համայնք։

«Ամեն անգամ Կապան վերադառնալիս զգում եմ նույն ջերմությունն ու ոգևորությունը։ Այս տարիների ընթացքում փառատոնի մասնակիցները, մեր ամբողջ թիմը և, իհարկե, հանդիսատեսը միասին ստեղծեցին բացառիկ արվեստային միջավայրը, որը «Կապան Ֆեստ 2026»-ը դարձրեց յուրահատուկ տոն։ Արդեն չորրորդ անգամ այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք սիրում և գնահատում են դասական երաժշտությունը, հավատում արվեստի ուժին և ցանկանում են լինել այս ստեղծագործական մթնոլորտի մի մասը։ Մեզ համար ամենամեծ արժեքը հենց այս համայնքն է, որը ձևավորվել է փառատոնի շուրջ»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց նաև, որ չորրորդ անգամ անցկացվող «Կապան Ֆեստ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային մշակութային կարևոր հարթակ, որտեղ միավորվում են համաշխարհային արվեստը, հայկական մշակութային ինքնությունը, փորձն ու երիտասարդությունը՝ Կապանը դարձնելով բարձր արվեստի և մշակութային երկխոսության կենտրոն։

«Կապան Ֆեստ 2026»-ի ծրագրում ընդգրկված էին անվանի արտիստների մասնակցությամբ համերգներ, դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ։

Փառատոնի կարևոր ուղղություններից մեկը «Կապան Ֆեստ Ակադեմիան» է, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին՝ ձեռք բերելով արժեքավոր մասնագիտական փորձ։ Ակադեմիան այս տարի համալրված է 55 երիտասարդ տաղանդներով, սակայն հռչակավոր արտիստների հետ վարպետաց դասերին, աշխատարաններին ու համերգներին մասնակցեցին մոտ 120 երիտասարդ երաժիշտներ Կապանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից։

Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը ։ Վիեննական երեկոյով էլ կեզրափակվի «Կապան Ֆեստ 2026»-ը՝ խոստանալով վերադառնալ ուղիղ մեկ տարի անց՝ նորից հուլիսի 4-ին։

«Առաջին անգամ Կապանում ունենալու ենք վիեննական վալս, որտեղ հանդիսատեսը սովորելու է պարել նվագախմբի երաժշտության ներքո։ «Կապան Ֆեստ»-ն այնքան է աճել, որ ունենալու ենք «Կապան Ֆեստ»-ի նվագախումբ։ Կհնչեն ամենահայտնի վիեննական վալսերը և բազմաթիվ անակնկալներ»,- ասաց Ավանեսյանը։

Հավելենք, որ «Կապան Ֆեստ»-ի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերն ու վարպետության դասերը հնարավորություն են տալիս երիտասարդ երաժիշտներին ներգրավվելու փառատոնի կրթական գործընթացում՝ որպես հյուր մասնակիցներ։ Փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է։ «Կապան Ֆեստ 2026»-ի իրականացմանն աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ և աջակիցներ։

Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան