Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաև ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը՝ ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը և երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում՝ անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։

Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շուրջ մեկ դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։ Այժմ, երբ այդ հղումները վերացված են, Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակ աղբյուրը Ադրբեջանի Սահմանադրությունն է, իսկ դրա վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել բացառապես Բաքվում՝ առանց որևէ արտաքին իրավաքաղաքական հղման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է միջազգային զարգացումների տեսանկյունից։ Փաստացի Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ընդունում նույնիսկ պատմականորեն ձևավորված այն իրավական մեխանիզմները, որոնք որևէ արտաքին դերակատարի հնարավորություն էին տալիս թեկուզ տեսականորեն անդրադառնալ Նախիջևանի կարգավիճակին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան այլևս իրավական հիմք չունեն հանդես գալու որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորներ, քանի որ այդ երաշխավորության հիշատակումը պարզապես վերացվել է տարածաշրջանի հիմնական իրավական փաստաթղթերից մեկից։

Թեև միջազգային պայմանագրերը չեն դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ դրանց հիշատակումը հանվում է ներքին օրենսդրությունից, այնուամենայնիվ քաղաքական իմաստով սա շատ հստակ ազդակ է, որ Ադրբեջանը ձգտում է ազատվել բոլոր այն սահմանափակումներից, որոնք որևէ կերպ կարող էին կապել իր գործողությունները պատմական իրավական պարտավորությունների հետ։

Այս քաղաքականությունը պետք է դիտարկել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված նոր իրականությունների համատեքստում։ Արցախի զավթումից, Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումից և Արցախը հայթափելուց հետո Ադրբեջանում էապես փոխվել է պետական կառուցվածքի ընկալումը։ Եթե նախկինում իշխանությունները ստիպված էին որոշակիորեն հաշվի առնել ինքնավարության գաղափարը՝ որպես ներքին կառավարման առանձնահատկություն, ապա այժմ Բաքուն հետևողականորեն շարժվում է դեպի առավել կոշտ ունիտար պետության կառուցման ճանապարհով։ Այս տրամաբանության մեջ Նախիջևանի ինքնավարությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես առավելություն, այլ որպես անցյալի մնացորդ, որը հակասում է իշխանությունների պատկերացրած նոր պետական մոդելին։ Ադրբեջանի իշխանությունների համար ուժեղ կենտրոնացված կառավարումը միայն վարչական արդյունավետության հարց չէ։ Այն նաև անվտանգության և քաղաքական վերահսկողության գործիք է։ Տեղական իշխանությունների լիազորությունների սահմանափակումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել ֆինանսական հոսքերը, տնտեսական ծրագրերը, ներդրումային գործընթացները, անվտանգության համակարգը և քաղաքական կյանքը։

Ներքին պատճառների հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցինք, Նախիջևանի ինքնավարության վերացումը շատ ավելի մեծ չափով պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այսօր Նախիջևանը դարձել է Հարավային Կովկասի ամենակարևոր աշխարհագրական հանգույցներից մեկը, քանի որ հենց այս տարածքով են անցնում կամ կարող են անցնել մի շարք ռազմավարական տրանսպորտային նախագծեր։ Նախիջևանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է այնպիսի տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդելու ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգի վրա։ Հետևաբար, Բաքուն ձգտում է բացառել ցանկացած իրավիճակ, երբ այդ տարածքում որոշումների ընդունման գործընթացում կարող էին դեր ունենալ տեղական իշխանությունները կամ արտաքին դերակատարները։

Այս համատեքստում առավել տեսանելի է դառնում Իրանի գործոնը։ Իրանի համար Նախիջևանը միշտ ունեցել է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Իրանը սահմանակից է Նախիջևանին և երկար տարիներ ապահովել է Ադրբեջանի հիմնական ցամաքային կապը դեպի այդ երկրամաս։ Եթե ապագայում ձևավորվեն նոր տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող ճանապարհները, որոնք էապես կնվազեցնեն Իրանի նշանակությունը, ապա Թեհրանը կկորցնի տարածաշրջանում իր ազդեցության կարևոր լծակներից մեկը։ Հենց այդ պատճառով Բաքուն շահագրգռված է, որ Նախիջևանի շուրջ որոշումների ընդունման գործընթացում Իրանը չունենա որևէ ազդեցության հնարավորություն։

Միաժամանակ նկատելի է նաև Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության աստիճանական փոփոխությունը։ Երկար տարիներ Ռուսաստանը Հարավային Կովկասում պահպանում էր իր ազդեցությունը տարբեր իրավական, ռազմական և քաղաքական մեխանիզմների միջոցով։ Սակայն վերջին տարիներին Բաքուն հետևողականորեն փորձում է նվազեցնել այդ կախվածությունը։ Նախիջևանի Սահմանադրությունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումների հեռացումը հենց այդ գործընթացի կարևոր դրսևորումներից մեկն է։ Փաստացի, Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ցանկանում նույնիսկ խորհրդանշական մակարդակում ընդունել Ռուսաստանի որևէ առանձնահատուկ դեր այս տարածաշրջանում։

Սակայն այս ամբողջ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի գործոնը։ Եթե Ռուսաստանից հեռանալու միտումը ակնհայտ է, ապա դրան զուգահեռ նկատվում է Թուրքիայի հետ հարաբերությունների աննախադեպ խորացում։ Նախիջևանը տևական ժամանակ արդեն դարձել է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։ Այստեղ իրականացվում են համատեղ ռազմական վարժանքներ, ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկ նախագծեր և անվտանգության ոլորտի համագործակցության տարբեր նախաձեռնություններ։ Ինքնավարության աստիճանական վերացումը նաև հնարավորություն է տալիս ավելի արագ ինտեգրել Նախիջևանը Թուրքիայի հետ իրականացվող լայնածավալ նախագծերին՝ առանց տեղական քաղաքական մեխանիզմների կամ իրավական առանձնահատկությունների։

Այս ամենը զգալի ազդեցություն ունի նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ ռազմական զարգացում անմիջապես վերահսկվելու է Բաքվի կողմից՝ առանց որևէ միջանկյալ կառույցի։ Բացի այդ, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ շարունակվող բանակցություններում նույնպես Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կարող է կարևոր դեր ունենալ։ Եթե նախկինում տեսականորեն հնարավոր էր խոսել ինքնավար կառույցների որոշակի մասնակցության մասին, ապա այժմ բոլոր բանակցությունները կենտրոնանալու են բացառապես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շուրջ։ Սա ուժեղացնում է Բաքվի բանակցային դիրքերը և նվազեցնում ցանկացած այլ դերակատարի ազդեցության հնարավորությունը։

Հատկանշական է նաև այն, որ այս գործընթացը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ամբողջ Հարավային Կովկասում ընթանում է ազդեցության նոր բաշխում։ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ներկայությունը, Ռուսաստանը պայքարում է պահպանելու մնացած ազդեցությունը, Իրանը փորձում է կանխել տարածաշրջանային մեկուսացումը, իսկ արևմտյան երկրները ձգտում են մեծացնել իրենց քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը։ Այս պայմաններում Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյանի բացահայտումները Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները