Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը
ՄշակույթԿյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր: Լուրը 168.am-ին հայտնել են ընտանիքի անդամները:
Գառնիկ Մարգարյանը մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ է։
2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:
168.am-ը ցավակցում է Գառնիկ Մարգարյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին: