«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին
ՔաղաքականԱռավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանի առանձնատնից ոչինչ չեն առգրավել:
Նարեկ Կարապետյանն էլ նշեց․ «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»։ Նա նաև անդրադարձավ երեկ Փաշինյան՝ ՀԷՑ-ի մասին արտահայտությանը, իբր թե անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ է խլվել ժողովրդից։
«Այսօր ՀԷՑ-ում շատ հավելագրումներ կան, եթե իր իմացությամբ ա, ուրեմն էդ հավելագրած գումարը գնում ա իրա տուն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։