«Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել Կարապետյան
Քաղաքական«Գլխավոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, հանդիպում ենք այն մարդկանց հետ,
ովքեր դեռ կալանավորված չեն՝ քննարկելու մեր պայքարի ճանապարհը»,- լրագրողների
հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝
անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հետ իրենց համագործակցությանը։ Լրագրողի
դիտարկմանը, թե պայքարը կարծես թե փակուղի մտավ, երբ ընդդիմադիրները
վերցրեցին մանդատները, պատասխանեց․ «Ընդդիմադիրները գնացին խորհրդարան,
որպեսզի պայքարի մաս կազմեն. դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Գիտեմ, որ
բոլորս հոգնել, զզվել ենք այս իշխանություններից, բայց ամեն ինչ անելու ենք օրինական
ճանապարհով, դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների»։