ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երեկ ոչ իշխանական ուժերի կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Քննարկվելիք հիմնական հարցերը վերաբերում էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրին։ Իսկ ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության մասին հստակից էլ հստակ է։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ոչ իշխանականների հանրահավաքում այդ ուժերը՝ ղեկավարներից սկսած մինչև ամենաշարքային կուսակցական, իրենց հավատարմության երդումն էին տալիս Հայաստանի եվրասիական հեռանկարին։ Ստացվում է՝ հերթական անգամ խուսափում են պատասխանատվությունից կամ հերթական անգամ որոշել են ընդդիմություն խաղալ՝ հակասելով իրենց։