Ավարտվեց ՀՅԴ-ի նախաձեռնած փակ քննարկումը
Քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ խմբակցությունում ոչ իշխանական ուժերի համատեղ քննարկումը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասաց, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ «Դեռևս փակ չէ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու, համատեղ հայտարարություն անելու խնդիրը։ Եվ մենք փորձելու ենք դա անել՝ նախաձեռնել և բանակցել բոլոր խմբակցությունների հետ։ Հիմա այդ գործընթացի մեջ ենք, և արդյունքների մասին կտեղեկացնենք»,–ավելացրեց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ այս փակ քննարկումը նախաձեռնել էր ՀՅԴ–ն։