Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան

Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լիլիա Շուշանյանը Պրահայում եվրոպական և հայկական լսարանի համար հրապարակվող «ORER» ամսագրում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով եկեղեցու դեմ հետընտրական շրջանում շարունակվող արշավին:

Բնագիրը անգլերենով՝ https://orer.eu/2026/08/08/when-church-autonomy-becomes-a-criminal-case-armenias-unprecedented-confrontation-with-the-apostolic-church/

Հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև՝

«Ավելի քան մեկ տարի Հայ Առաքելական Եկեղեցին բախվում է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակաբար աճող ճնշման։ 2026թ. օգոստոսի 7-ին այս զարգացումները հասան անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ կետի․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քրեական գործի շրջանակում ներկայացավ դատարան։ Գործ, որը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային շրջանակներում քննադատների կողմից լայնորեն ընկալվում է որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Այս զարգացումներն արդեն իսկ միջազգային մտահոգության առիթ են դարձել։ Օգոստոսի 7-ին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) «խոր մտահոգություն» հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ մասնավորապես նախազգուշացնելով «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» վտանգի մասին։ ԵՀԽ-ն վերահաստատեց իր համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հավատացյալների հետ՝ փաստելով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն այլևս դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական բանավեճի սահմաններից։

Քրեական գործի հիմքերը

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։

«Քրեական գործ» ձևակերպումը սովորաբար ասոցացվում է ծանր հանցագործություններիհետ։ Այնինչ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս գործը ծագել է 2026թ. հունվարին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու որոշումից՝ ՀԱԵ ներքին կառավարման կանոնների համաձայն ընդունված որոշումից։ Իսկ Սարոյանը որոշումը վիճարկեց աշխարհիկ դատարանում՝ փաստացի Եկեղեցու ներքին կանոնական հարցը տեղափոխելով ընդհանուր իրավասության դատարան։Ինչևէ, դատարանը Սարոյանի գործով որոշեց, որ մինչ գործի վերջնական լուծումը վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել՝ Եկեղեցուն արգելելով խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական հաշիվների կառավարմանը։ Երբ Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհուրդի կողմից որոշում ընդունվեց Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին, դատախազության պնդեեց, որ այդ որոշմամբ խախտվել է դատարանի որոշումը։

Հատկանշական է, որ մինչ այդ Սարոյանըմինչ այդ ստորագրել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին։  Այս քաղաքական համատեքստում գործն իհարկե հարցեր է առաջացնում դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Այդ մտահոգություններն առավել զգայուն են դառնում Փաշինյանի2019 թվականի հայտարարության համատեքստում․ «Այսօր Հայաստանում կա՞ մի դատավոր, որը վարչապետի ասածը չի անի»։

Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 7-ի դատական նիստին

Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։Անկախ ինքնաբացարկի պաշտոնական հիմքերից՝ հասկանալի է, որ ցանկացած հայ դատավորի համար կարող է չափազանց դժվար լինել ներգրավվել նման աննախադեպ և խիստ զգայուն դատավարության մեջ։

Այժմ հարց է առաջանում՝ քանի՞ դատավոր դեռ կարող է առնչվել այս գործին մինչև դրա բուն քննության մեկնարկը։ Դատական համակարգի նկատմամբ կառավարության ազդեցության վերաբերյալ հասարակության մեջ առկա մտահոգությունների պայմաններում կա ընկալում, որ գործը հաջորդիվ ստանձնող դատավորի ընտրությունը կարող է «պատահական չլինել»։

Անձնական նախաձեռնությունից՝ պետական քաղաքականություն

ՀԱԵ ներքին կարգավորումները չեն նախատեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում քաղաքական կամ որևէ այլ արտաքին նախաձեռնության միջոցով։

Երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ անձամբ ներգրավվեց Կաթողիկոսի դեմ նախաձեռնությանը, նա իր գործողությունները ներկայացնում էր ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես Եկեղեցու անհատ հետևորդ։ Հետագա զարգացումների պայմաններում այդ սահմանազատումն աստիճանաբար կորցրեց իր համոզչությունը. Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ նախաձեռնությունը ստորագրեց արդեն բացահայտորեն իր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով։ Իսկ Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու կառավարման փոփոխության վերաբերյալ առաջարկները հետագայում ներառվեցին նաև նրա ղեկավարած կուսակցության պաշտոնական նախընտրական ծրագրում։

Այս զարգացումները սկզբունքային հարցեր են առաջացնում պետական իշխանության և կրոնական հաստատության սահմանադրորեն երաշխավորված ինքնավարության միջև առկա սահմանների վերաբերյալ։

Ճնշումների ավելի լայն պատկերը

Կարևոր է ընդգծել, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը առանձին իրադարձություն չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնվել են Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող մի շարք քայլեր։Դրանց թվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրամադրվող պետական պահպանության դադարեցումը, զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության կազմակերպմանն առնչվող փոփոխությունները, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առանձին առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից՝ չնայած այն հանգամանքին, որ դրա դասավանդումը շարունակում է նախատեսված լինել օրենքով։

2026 թվականի հունիսի 7-ի՝ խիստ վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո ևս մեկ աննախադեպ դեպք արձանագրվեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհրավիրվեց ելույթ ունենալու Ազգային ժողովի առաջին նիստում՝ չնայած ԱԺ կանոնակարգը հստակ նախատեսում է նման ելույթ։

Ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, այդ որոշումը որակեցին որպես հակասահմանադրական և ապօրինի, իսկ նիստից հետո մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Աննախադեպ իրավիճակ անկախ Հայաստանի պատմության մեջ

Անկախությունից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը նման բնույթի հետապնդման երբևէ չի ենթարկվել, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը միաժամանակ բացահայտ քաղաքական արշավ է իրականացնում Եկեղեցու առաջնորդների և ներքին կառավարման հարցերի շուրջ։

Հայերի համար այս իրավիճակի պատմական սիմվոլիզմն առանձնապես մտահոգիչ է։ Նախկինում, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ ծանր ճնշումների է ենթարկվել օտարիշխանությունների օրոք։ Ամենամութ էջերից մեկը Եկեղեցու նկատմամբ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանն էր․ 1938 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ն մահացավ այնպիսի հանգամանքներում, որոնք լայնորեն կապվում են խորհրդային անվտանգության մարմինների գործունեության հետ՝ հայ հոգևորականության և կրոնական հաստատությունների նկատմամբ իրականացվող ավելի լայն բռնաճնշումների պայմաններում։

Այս պատմական հիշողության ֆոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտնվելն աշխարհիկ դատարանի առջև՝ Եկեղեցու ներքին կառավարմանը վերաբերող որոշման պատճառով, ստանում է նշանակություն, որը շատ ավելի լայն է, քան տվյալ քրեական գործը։

Իրավական և մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ

Ներկայիս զարգացումները լուրջ հարցեր են առաջացնում ինչպես Հայաստանի սահմանադրական և օրենսդրական կարգավորումների, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Միաժամանակ Սահմանադրությունն ամրագրում է կրոնական կազմակերպությունների անջատ լինելը պետությունից։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը

Օրենքի 2-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ուղղակիորեն ճանաչում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը

Օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է Եկեղեցու անջատ լինելը պետությունից և սահմանում, որ պետությունը «չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՄԻԵԴ նախադեպային իրավունքը

Ստեղծված իրավիճակը մտահոգություններ է առաջացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածների տեսանկյունից, որոնք պաշտպանում են կրոնի և միավորման ազատությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հետևողականորեն կրոնական համայնքների ինքնավարությունը դիտարկել է որպես ժողովրդավարական բազմակարծության հիմնարար բաղադրիչ՝ ներառյալ սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը պետական կամայական միջամտությունից զերծ կազմակերպելու նրանց իրավունքը։

Եզրակացություն

Ստեղծված հանգամանքներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայանալը դատարան շատ ավելի լայն նշանակություն ունի, քան մեկ քրեական գործը։

Եթե այն դիտարկենք Եկեղեցու ղեկավարության վերաբերյալ անմիջական քաղաքական արշավների, Եկեղեցու ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող քայլերի և նրա ներքին կառավարմանը վերաբերող հարցերում աշխարհիկ պետական ինստիտուտների ներգրավման համատեքստում, ապա առաջանում են հիմնարար հարցեր կրոնի ազատության, Եկեղեցու ինքնավարության, Եկեղեցի–պետություն հարաբերությունների սահմանների, դատական իշխանության անկախության և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության վերաբերյալ։

Լիլիա Շուշանյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ
Հայ Առաքելական Եկեղեցու անդամ
Սամվել Կարապետյանի թիմի անդամ։

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»