Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»


«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»

Օրերս ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Շատերին զայրացրեցին նախ ձերբակալության հրապարակված կադրերը, իսկ հետո Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունը, որտեղ, բացի մեղադրանքի մանրամասներից, նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կային։

Արգամ Աբրահամյանի ձերբակալության, Քննչական կոմիտեի հաղորդագրության և առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Վիրտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, Արգամ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ։

«Ցանկացած անձի ձերբակալելու, բերման ենթարկելու համար օրենքը թույլ է տալիս, որ, ըստ անհրաժեշտության, նաև ուժ կիրառվի։ Ուժի կիրառումը պետք է լինի բացարձակապես անհրաժեշտություն, և եթե դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկն իրավունք չունի ուժ, բռնություն կիրառել։ Սա օրենքը հստակ սահմանում է, և հետևաբար ցանկացած դեպքում, երբ տեսնում ենք ուժի և բռնության կիրառում, պետք է տեսնենք, թե որն է դրա պատճառը և ինչքանո՞վ է դա համաչափ իրավիճակին։ Տեսնում ենք, որ Արգամ Աբրահամյանը գետնին պառկեցված վիճակում է, ձեռքերը հետևի կողմում, նա բացարձակապես չի շարժվում, նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է գետնին գցվի, չկա նման կարգ, այսինքն՝ դրա իմաստը որևէ կերպ չկա, բայց նույնիսկ գցելուց հետո տեսնում ենք, որ մեկ այլ աշխատակից ծունկը դնում է գլխին և գլխին սեղմած պահում է։ Այդ իրավիճակում այս ամենն անհամաչափ ուժի կիրառում է։ Միշտ պետք է ընդունենք՝ ցանկացած անձ, ով մեղադրվում կամ կասկածվում է հանցանքի մեջ, կարող է մի օր պարզվել, որ անմեղ է։ Դատարանը դեռևս պետք է որոշի՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Բռնություն են գործադրում, նման վիճակներ ստեղծում, պետք է սա հետևյալ կերպ դիտարկել՝ այլ հնար, տարբերակ չկա՞ր, անվտանգ ձերբակալության և այլնի միակ ձևը սա՞ էր։ Այս պարագայում դրա մասին ընդհանրապես խոսք չկա, և դա իրենց տեսանյութից ակնհայտ է»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Աբրահամյանի ձերբակալությունից հետո ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությանը՝ փաստաբանն ընդգծում է․ «Մինչև այս պահը երբևէ չեմ տեսել որևէ պետական մարմնի, այդ թվում՝ Քննչական կոմիտեի կողմից հաղորդագրության նման տեքստի ձևակերպում, հրապարակում։ Այստեղ մի քանի իրավունքների կոպիտ խախտումներ կան։ Խոսքը վերաբերում է անձի կրոնական համոզմունքներին, դավանանքին, անձնական կյանքի մյուս տվյալներին։ Սրանք անձնական կյանքի տվյալներ են, որի գաղտնիությունը երաշխավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայով։ Ինչո՞ւ է այս իրավունքը բարձրացված Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի մակարդակների։

Ցանկացած անձ պետք է իմանա, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որևէ մեկն իրավունք չունի դա հրապարակել, առավել ևս պետական մարմինները, ովքեր այդ տվյալներն օրենքով ստանում են հենց օրենքի թույլտվությամբ։ Բայց օրենքը երբեք թույլտվություն չի տալիս, որ պետական մարմինները ստանան այս տվյալները ու հրապարակեն։ Իրենք ի սկզբանե անձնական կյանքի վերաբերյալ տվյալները կարող են հավաքել օրենքով սահմանված նպատակով և հրապարակել օրենքով սահմանված նպատակով։ Տվյալների հավաքումը քրեական գործի քննությունն է։ Օրենքն ասել է՝ կարող եք այս տվյալները քննել, բացահայտել, հավաքել, բայց բացառապես քրեական գործի քննության, բացահայտման համար։ Օրենքն արգելում է այդ տվյալների հրապարակումը։

Ընդ որում՝ այն, ինչ գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ այնպես է մատուցվում, իբրև թե, արդեն հաստատված փաստեր են, բայց սա դեռևս քննության առարկա է, պետք է հաստատվի կամ հերքվի, բայց նույնիսկ հաստատված լինելու պարագայում իրավունք չկա հրապարակելու։ Օրենքը նախատեսում է, որ նախաքննական գաղտնիքից բացի, նման գործերի պարագայում դատաքննության դռնփակության ռեժիմ կարող է կիրառվել։ Հետևաբար՝ այստեղ հատկապես պետական մարմինները պետք է ծայրահեղ զգույշ լինեն։

Այդ հրապարակումից հետո հանրային դաշտում, սոցիալական հարթակներում բոլոր մեկնաբանություններում կա կոնկրետ թիրախավորում, իսկ դա տարբեր մարդկանց մակարդակում կարող է բերել շատ խիստ բացասական երևույթների։ Չկենտրոնանամ այս դեպքի վրա, բայց մեկ այլ անձի մասով կարող է նման անձնական տվյալների հրապարակումը հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Չի կարելի պետական ռեսուրսն օգտագործել և նման գործողություններ անել։ Սա ծայրահեղ սխալ մոտեցում է, սա չպետք է սովորություն դառնա։ Հակառակ դեպքում որևէ քաղաքացի չի կարող երաշխավորված լինել, որ իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի։

Շարունակությունն՝ այստեղ

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է