Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան


Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան»

Քաղաքական

​ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, անվտանգային և սահմանային իրավիճակին։

​Բանախոսի պնդմամբ՝ երկրում ընթացող գործընթացները չեն համապատասխանում հայտարարվող նպատակներին, իսկ սահմանազատման անվան տակ իրականում իրականացվում է տարածքների քողարկված հանձնում։ «Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը քողարկեց, տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այդ տարածքներն ունեցել են ռազմավարական առանցքային նշանակություն. «Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»։

​Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու տնտեսության դիվերսիֆիկացման մասին թեզերը՝ Կարապետյանը նշել է. «Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ... Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»։ Նա նաև հավելել է. «Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ»։

​Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շրջանից՝ ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացել. «Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»»։

​Բացի այդ, Կարապետյանը հիշատակել է նաև նախարար եղած ժամանակահատվածում տեղի ունեցած մի զրույց. «Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց՝ պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից