Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարկառուն» քպականներից մեկի այն թեզը, թե «Սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա», վերջերս լայն քննարկման ու քննադատությունների արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք իշխանականների հերթական անբովանդակ, դատարկ հայտարարության հետ, որոնց պակասը երբեք չի զգացվել, բայց իրականում խնդիրն առավել խորքային է. նման հայտարարությունները պետք է դիտարկվեն այն շղթայի մեջ, որով հարվածի տակ է դրվում ազգային միասնությունն ու արժեհամակարգը։

Մի ժամանակ առաջ էր տարվում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, որի հիմքում հայ ժողովրդի հատվածների՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնության ու համագործակցության խորհուրդն էր, ինչն էլ հիմնվում էր ընդհանուր հայրենիքի, պատմության, մշակույթի և ազգային նպատակների վրա։ Երբ այս եռամիասնությունը գործում էր, հայ ժողովուրդն իր հավաքականությամբ իրենից ուժ էր ներկայացնում, բայց քպական իշխանության օրոք այն սկսեց աստիճանաբար քայքայվել։ Այս առումով անալոգիան շատ ցայտուն է։

Ինչպես հիմա են իշխանություններն առաջ տանում այն գաղափարը, թե «Սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա», այնպես էլ 2018 թվականից ի վեր առաջ էր մղվում այն մոտեցումը, թե Արցախը դարձել է «հակահեղափոխական» ուժերի օջախ ու աշխատում է Հայաստանի դեմ, թե այն «թոկ» է, որից պետք է ազատվել։ Այդպիսով ավելի մեծ թափ ստացավ ատելության գեներացումն արցախցիների նկատմամբ, ու Հայաստան-Արցախ բաժանարար գծեր անցկացվեցին, որը հետագայում արդեն պիտի «հիմնավորվեր» այն համատեքստում, որ Արցախը պիտի թողնենք, որ ինքնիշխան Հայաստան ունենանք, ու Հայաստանը զարգանա։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «տրամաբանությամբ» (ընդ որում, նա այդ կարծիքին է եղել նաև խմբագիր, ապա ընդդիմադիր եղած ժամանակ) հենց Արցախն էր խանգարում Հայաստանի զարգացմանը։ Պատահական չէ, որ նա բազմիցս բարձրաձայնել է, թե Արցախի հանձնումից հետո Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատվեց, Հայաստանը կարողացավ դուրս գալ «աշխարհաքաղաքական թակարդից»։

Սա զարմանալի չէ. նա հայ հասարակության ներսում գեներացնում է այն թեզերը, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին են ծառայում։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը ժամանակի ընթացքում մեծ վտանգ են տեսել Հայաստան-ԱրցախՍփյուռք եռամիասնության մեջ, դրա համար էլ պայքարել են այն պառակտելու ու դրա արդյունքում նաև հայության ուժերը կազմալուծելու նպատակով, իսկ թուլացած հայությունը չի կարողանա դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական ծրագրերին։

Եվ հիմա թուրք-ադրբեջանական այդ նպատակի առաջին քայլն իրականացված է։ Արցախը հայաթափված ու հանձնված է, սակայն հայության երկու թևերը՝ Հայաստանն ու Սփյուռքը, դեռևս գործում են միասնաբար։ Բայց այս երկու թևերի միջև կան սկզբունքային տարբերություններ։ Հայաստանը այս պահին, մեծ հաշվով, վտանգ չի ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմի համար, քանի որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են կատարել բոլոր այն զիջումները, որոնք իրենց կպարտադրվեն։ Իսկ Սփյուռքը, որը շատ տարասեռ ու խայտաբղետ է՝ հաշվի առնելով, որ իր մեջ է ամփոփում տարբեր ժամանակահատվածներում գաղթած ու տարբեր ազդեցություններ կրած հայությանը, դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում։ Չենք մոռանում, որ Սփյուռքի ձևավորումը մեր ազգային ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության արդյունքում տեղի ունեցավ։ Եվ այն պարագայում, երբ Հայաստանը խորհրդային էր ու չէր կարող ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, հենց Սփյուռքն էր առաջ տանում ազգային շահերին ու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հետ կապված խնդիրները։

Ըստ այդմ, Թուրքիայում գիտեն, թե ինչ մեծ ուժ է իրենից ներկայացնում Սփյուռքը՝ տեսնելով այն հսկայածավալ աշխատանքը, որը տասնամյակների ընթացքում կազմակերպվել ու կատարվել է Սփյուռքի կողմից։ Իսկ հիմա, երբ հայկական Սփյուռքը, որն ընդգրկում է շուրջ 8-9 միլիոն մարդ, ունի հսկայական տնտեսական, մտավոր, քաղաքական և մշակութային ներուժ, փաստացի որոշ ուղղություններով ու ապակենտրոնացված կառուցվածքով նույնիսկ գերազանցում է Հայաստանի ունեցած հնարավորությունները։

Սփյուռքի լոբբին (հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում) տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Հայաստանի, Արցախի և հայկական համայնքների շահերի պաշտպանության գործում՝ հասնելով կարևորագույն քաղաքական ու դիվանագիտական հաջողությունների: Ավելին, անգամ առանց Հայաստանի աջակցության, սփյուռքահայ լոբբին կարող է ազգային տարբեր հարցեր բարձրաձայնել ու հասնել տարբեր որոշումների ու բանաձևերի ընդունման, իսկ դա, ըստ երևույթին, հակասում է իշխանությունների որդեգրած զիջողականության ու հանձնվողականության քաղաքականությանը։

Ըստ այդմ, բացառված չէ նաև, որ Սփյուռքում մի շարք զիջումների հետ կապված դիմակայություն սկսվի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ որոշակի լարվածություն նկատվել է, ու մի շարք սփյուռքահայ գործիչների մուտքը դեպի Հայաստան արգելվել է, իսկ հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում Սփյուռքի ներազդեցությունը թուլացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում իշխանությունների կողմից Սփյուռքը թուլացնելու (ավել ի ստույգ՝ թույլ տեսնելու) մասին հայտարարությունը պետք է ընդունել խիստ անհանգստությամբ, քանի որ այն ճանապարհ է բացում հայության հերթական պառակտման համար։ Դրա արդյունքում կարող է ստացվել այնպես, որ հայության տարբեր հատվածներ, ազգային շահերի շուրջ համախմբվելու փոխարեն, պետք է սկսեն պայքարել միմյանց դեմ։ Ինչպես ներհայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ Սփյուռքում իշխանությունը կարող է գտնել այնպիսի շերտեր, որոնք ՀՀ իշխանությանը ծառայելու համատեքստում կսկսեն Սփյուռքը պառակտել ներսից։

Ուստի, Սփյուռքում պետք է հետևություններ անեն ուղարկվող մեսիջներից և հասկանան, որ ազգային թեմաներին վերաբերող և Հայաստանի շահերը պաշտպանելու հարցերը ևս մնում են իրենց ուսերին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան