Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ դորտմունդցիներին բաժին է ընկել Թուրինի «Յուվենտուսը»:
«Գոհ եմ վիճակահանությունից: Սակայն մեզ համար այս դիմակայությունը դժվար փորձություն է լինելու՝ ինչպես և «Յուվենտուսի» համար: «Յուվենտուսը» ներկայումս Իտալիայի լավագույն թիմն է: Նրանք շատ փորձ ունեն, որը թուրինցիների ևս մեկ առավելություն է»,-Կլոպի խոսքը մեջբերում է Football Italia-ն: