Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ» Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»


«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս անգամ «Փաստի» հերթական «հասցեն» Սյունիքի մարզն է, ավելի կոնկրետ՝ Գորիս։ Արմենի մասին նրա մորաքույրն է մեզ պատմել։ Տղայի հայրիկը մահացել է, երբ նա փոքր է եղել, իսկ մայրիկը մահացել է, երբ որդին ծառայելիս է եղել բանակում։ «Մեր տանը մեծացած, մեր պահած երեխան էր Արմենս։ Բարի, համեստ, հանգիստ, շատ ընկերասեր տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մորաքույրը՝ տիկին Արմինեն։

Արմենը ծնվել է Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 1 դպրոցում։ Ավարտելով իններորդ դասարանը՝ ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական քոլեջ։ «Դպրոցում գերազանց էր սովորում։ Որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը։ Սիրում էր մաթեմատիկան, պատմողական առարկաները»։

2019 թվականի հունիսի 16-ին Արմենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Սիրով է մեկնել ծառայության։ Ծառայությունից շատ գոհ էր, երբեք չի տրտնջացել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է։ Բայց երբ մայրիկը մահացավ, իր համար ծառայությունը մի քիչ բարդացավ, կարծես ուզում էր տուն վերադառնալ։ Երբ դիմեցինք իրեն ծառայությունից ազատելու համար, մեզ ասացին՝ մի քանի ամիս է մնացել, այնպես կանենք, որ ընտանիքին ավելի մոտ ծառայի։ Բայց ծառայությունը շարունակեց Ջրականում»։ Ծառայության ժամանակ Արմենը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Արմենի կյանքի ընթացքը։ «Նա Ջրականում էր, հետո տեղափոխվել էին Վարանդա։ Մշտապես եղել է առաջնագծում։ Բոլոր զանգերի ժամանակ ասում էր՝ պետք է թուրքերին հաղթենք։ Պատերազմի օրերին ոչնչացրել են թշնամու հինգ տանկ։ Կատաղի կռիվ է տվել թշնամու դեմ։ Վիրավորվել է, բայց ոչ մեկիս չի տեղեկացրել, կրկին նետվել է մարտի»։

Վարանդայի մոտակայքում, հետ պահելով ընկերներին, հոկտեմբերի 27-ին Արմենն է միանում շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնության շտապող խմբին։ Ընկերները նրան ասում են. «Արմե՛ն, տան միակ տղան ես, մի՛ գնա, վերևից խփում են»: Բայց նա ականջալուր չի լինում զինակից ընկերներին և վիրավոր վիճակում գնում է տղաներին օգնության։ Ավաղ, թշնամու գնդակը խոցում է նրան։

Տիկին Արմինեի խոսքով, ընտանիքի անդամների հետ վերջին զրույցի ժամանակ Արմենի զրնգուն ու ծիծաղկոտ ձայնը... մի տեսակ էր։ «Կարծես վատառողջ լիներ։ Բայց այդ օրը բոլորիս հետ խոսեց՝ տատիկի, քեռու, բոլոր բոլորի։ Ես Մեղրիում եմ ապրում, ինձ ասում էր. «Մի՛ վախեցեք, այդ ուղղությամբ օդային հարված չի լինի։ Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք»։ Երբ հրաժեշտ տվեցինք իրար, ասաց. «Մորքուր ջան, կարող է էլ իրար հետ չխոսենք, տատիին լավ կպահեք»։ Հետո կապն ընդհատվեց։ Որոշ ժամանակ հետո մայրիկս գիշերով զանգեց, որ Արմենչիկին շտապօգնության մեքենայով բերում են Գորիսի հիվանդանոց։ Խառնվեցինք իրար։ Հետո ճշտեցինք, որ ծանր վիրավորում է ստացել»։

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցում Արմենն անմահանում է։ «Ամեն մեկս մեր Արմենչիկին մի ձևով ենք սիրել։ Մեր պահած երեխան էր։ Եղբայրս նրան ուրիշ կերպ էր սիրում, կարծես ոչ թե իր քրոջ տղան լիներ, այլ եղբայրը։ Մայրիկս շատ ծանր է տանում Արմենիս մահը։ Ի վերջո, մի տարում և՛ աղջկան է կորցրել, և՛ թոռանը։ Արմենն ինձ միշտ ասում էր՝ բանակից գամ, քեզ օգնելու եմ։ Ես էլ միշտ արձագանքում էի՝ դու միայն արի, մնացածի հետ գործ չունես, հանգիստ եղիր։ Անհամբեր սպասում էր զորացրվելուն, որ աշխատեր, օգներ մեզ, տատիկի մասին հոգ տաներ»։

Ապրելու ուժի մասին։ «Իրեն անասելի շատ ենք կարոտում։ Մի կողմից՝ այս կորստի ցավն է, կարոտը, մյուս կողմից՝ հպարտությունը, որ այսպիսի տղա ունենք։ Բոլորը ճանաչում են մեր Արմենին։ Շատ ենք հպարտանում իրենով, բայց, իհարկե, կցանկանայինք, որ մեր կողքին լիներ։ Արդեն վեց տարի է անցել, բայց իրեն բոլորն են հիշում, իր մասին բոլորն են խոսում, մեզ մեր Արմենով են ճանաչում»։

Հ. Գ. - Արմեն Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն Գրիգորյան