Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն


Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե «նոր Հայաստանում» այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար, պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի: Անցել է ութ տարի, և այսօր քաղաքական դաշտի բազմաթիվ դիտորդներ արձանագրում են, որ այդ խոստումները մնացին օդում, առավել ևս՝ գործնականում այդպես էլ չվերաբերեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Թվում է, թե նորմն առավել քան հստակ է: Այնինչ, ինչպես իր հրապարակման մեջ նշում է armtribunal.com կայքը, 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ տպավորություն էր ստեղծվում, թե գոյություն ունի երկու իրականություն։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։

Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, որը միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի ընձեռած հնարավորությունների հիմնական շահառուն: Ըստ էության, ձևավորված համակարգի պայմաններում պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, հարկատուների միջոցներով սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը որոշակիորեն ծառայեցվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին: Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունը, վարչապետի աշխատակազմը և պետական տեղեկատվական ռեսուրսները աշխատում էին նախընտրական գերակտիվ ռեժիմով:

Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև այն տեղեկատվական մեքենան է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, շատերի գնահատմամբ, աշխատում է առավելապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։

Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ իշխող կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն: Այսպես, 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն որակեց որպես չստուգված տեղեկություն և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ իշխանության դիրքորոշմանն ուղղված նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:

Կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն կարող են դիտվել նաև բազմաթիվ այլ համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Սակայն այդ անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ ստեղծում էին անբարենպաստ ֆոն ընդդիմության համար։

Խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ տեսնելու համար, որ պետական հեռուստաալիքը աստիճանաբար կորցնում է լայն հանրային քննարկումների հարթակ լինելու դերը՝ որոշ դեպքերում հիշեցնելով քաղաքական շտաբի աշխատանք: Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները, որտեղ անկողմնակալ հեռուստադիտողի համար դժվար չէ նկատել, թե որտեղ է ավարտվում անկախ լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական դիրքորոշման սպասարկումը։ Եվ այս ամենը նախընտրական շրջանում քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության համար։

Նույնքան մտահոգիչ էր իրավապահ համակարգի գործողությունների ֆոնը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ լուրջ վարչական ռեսուրս է ստեղծվում այն իրավիճակում, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում պետական ապարատի լայն հնարավորություններով, իսկ նրա ընդդիմախոսները ստիպված են լինում զբաղվել իրավական ընթացակարգերով և ուժային կառույցների ուշադրությունից պաշտպանվելով:

Քարոզարշավի ընթացքում հասարակությունը ականատես էր լինում որոշակի հաջորդականության. վարչապետի հանրային կոշտ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների գործունեության մասին էր, սակայն հանրային ընկալման մեջ տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատը ներգրավվում է քաղաքական պայքարի մեջ։ Դրա օրինակներից էր Անդրանիկ Թևանյանի շուրջ զարգացումները՝ վարչապետի հանրային հայտարարություններից հետո:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման հիմքով քննության առնել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու: Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում արված հայտարարություններից հետո իրավապահ համակարգը ընթացք էր տվել քրեական հետապնդմանը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պատշաճ արձագանք չտվեց «ՀայաՔվեի» այս կոչին։

Այստեղ արդեն ի հայտ է գալիս սահմանադրաիրավական կարևոր խնդիր: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հետևաբար, եթե իշխանությունը պահվում կամ ձեռք է բերվում ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այդ դեպքում օրինաչափորեն հարց է առաջանում, թե որքանով են նման գործընթացները համապատասխանում Սահմանադրության ոգուն։ Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկը, որը նախատեսում է ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով։

Այս ամենի ֆոնին հանրությունը չլսեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրավիճակը գնահատող հստակ արձագանք: Չեղան պաշտոնական հայտարարություններ, հանձնարարականներ կամ ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, նմանատիպ հետևողականություն չցուցաբերեց իշխանության ներկայացուցիչների հնարավոր խախտումների վերաբերյալ:

Ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կա՛մ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կա՛մ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, որին թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ այս ընտրությունների շուրջ վեճը միայն տոկոսների կամ մանդատների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է քաղաքական նպատակահարմարության ուժը։ Եվ եթե օրենքի առաջ հավասարությունը խաթարվում է, ապա ընտրական ճանապարհով իշխանության ձևավորման տրամաբանությունը սկսում է թուլանալ՝ առաջ բերելով քաղաքական պայքարի նոր, ավելի բարդ մարտահրավերներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ Մխիթարյան