«Ուկրաինայում իրադարձությունները կրկնում են Հարավսլավիայի մասնատման սցենարը». Կուստուրիցա
Միջազգային
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, կրկնում է իրադարձությունները, որոնց արդյունքում մասնատվել է Հարավսլավիան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով սերբ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցային, ով այժմ գտնվում է Ռուսաստանում՝ բարեգործական համերգ տալու նպատակով:
«Դա կրկնվող սցենար է, որը կարելի է համեմատել Հարավսլավիայի մասնատման հետ: Իսկ դրա վերջը ոչ ոք չի կարող կանխատեսել: Վտանգը նաև նրանում է, որ պատերազմը մոտենում է Ռուսաստանի սահմաններին»,-ասել է ռեժիսորը: