Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Մադրիդի «Ռեալի» ներկայիս կազմն անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն թիմերից մեկը:
«Գլխավորը մրցաշրջանի սկզբից «Ռեալի» վերականգնվելու ունակությունն է: Մյուս ակումբները չեն կարող համեմատվել նրանց հետ:«Ռեալը» մեքենա է, մյուսները՝ պարզապես թիմեր, պարզապես թիմեր՝ լավ խաղացողներով: Այս տարի Անչելոտին հիանալի աշխատանք կատարեց: Թիմը բոլորից լավ տեսք ունի: Նրանք միշտ խաղում են հաղթանակի համար, հիանալի են խաղում պաշտպանությունում և հարձակման գծում: Հնարավոր է՝ սա պատմության լավագույն թիմերից մեկն է»,- Կապելոյի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն: