Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»


«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համեստ երեխա էր Մհերս։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տարբեր միջոցառումների է մասնակցել։ Միշտ երկար մտածում էր, հետո անցնում հաջորդ քայլին, կազմակերպված էր, կշռադատված։ Անսահման համբերատար էր, բայց Աստված մի արասցե, որ իր համբերությունը հատեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Մհերը ծնունդով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բացարձակ գերազանցիկ չի եղել, բայց լավ է սովորել։ «Սիրում էր մաթեմատիկան և նկարչությունը։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Երեք տարի այնտեղ սովորեց։ Այնուհետև ընդունվեց Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Ապագա ճարտարապետ-շինարար էր»։

2019 թվականի հուլիսի 17-ին Մհերը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Լուսակերտում, այնուհետև՝ 2020 թվականի փետրվարին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի «Ինտերնատ» զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Լուսակերտում ծառայելիս մենք էինք իր մոտ գնում, նա էր սահմանված կարգով մի քանի ժամով տուն գալիս։ Մարտակերտ տեղափոխվելուց հետո չենք կարողացել իրեն տեսնել։ Համավարակի շրջանն էր, ոչ մի այցելություն թույլ չէին տալիս։ Ոգևորված, սպասումներով ծառայում էր, որ զորացրվի և անցնի իր դասերին։ Անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ արդեն պետք է ուսանող լինի։ Իր ընտրած մասնագիտությամբ շատ էր ոգևորված. իհարկե, մենք ևս իրեն խորհուրդներով օգնել ենք, բայց, միևնույնն է, վերջնական ընտրությունն իրենն էր: Ամեն ինչի մասին շատ խորն էր մտածում։ Պատանեկության տարիներից էր իր այդ կազմակերպվածությունը գալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամռան զորակոչից հետո Մհերը երկար ժամանակ դիրքերում է եղել։ Համավարակի շրջանն էր։ Ամեն անգամ զանգահարելիս ասում էր. «Վարակվելուց խուսափելու համար մենք դիրքերում ենք մնում, նորակոչիկների հետ չենք շփվում, մինչև իրենց կարանտինը վերջանա»։ Կապն իր հետ մշտապես կար, բայց արգելված էին այցելությունները։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան ենք իր հետ խոսել։ Ամբողջ ընտանիքով հավաքված էինք տանը, բոլորիս հետ այդ օրը խոսել է։ Քիչքիչ ճանապարհները բացում էին։ Ասաց. «Մա՛մ, մինչև հոկտեմբերի 2-ը դիրքերում եմ, հետո իջնելու եմ»։ Ես էլ արձագանքեցի՝ քիչ է մնացել, հենց դիրքերից իջար զորամաս, մենք Մարտակերտ ենք գալիս։ Հաջորդ օրն առավոտյան աշխատանքի գնացի, զգացի, որ խառնաշփոթ է։ Ասացին՝ պատերազմ է։ Իսկ ես կարծես հակառակվեի՝ գիշերն եմ տղայիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ։ Բայց սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույն րոպեին զանգահարեցի ամուսնուս, նա էլ ինձ էր հանգստացնում՝ ոչ մի լուրջ բան չկա, հանգիստ եղիր։ Հիվանդանոցում եմ աշխատում, մեր բժիշկներն ու բուժքույրերը բրիգադ կազմեցին, գիշերով մեկնեցին Արցախ։ Ես էլ ասացի՝ ինչ էլ լինի, երկրորդ բրիգադի հետ ես էլ անպայման կգնամ։ Ամբողջ օրը մեր հիվանդներին դուրս էինք գրում, որ կարողանայինք ընդունել վիրավոր զինվորներին։ Եվ այդ ամբողջ օրը Մհերի հետ չէինք կարողանում կապ հաստատել, անհասանելի էր։ Մի պահ է միայն կապի մեջ եղել, խոսել է իր դասընկերոջ հետ, տեղեկացրել, որ վիճակը շատ լուրջ է, ասել՝ էլ չեմ կարող խոսել, և անջատել է։ Առավոտյան զինվորներին բերում էին հիվանդոց։ Իջա ներքև, որ ինչ-որ նորություն իմանամ։ Հիմա էլ պատմելիս այդ օրերը կադրերի պես գալիս են աչքերիս առաջ։ Տղաներին հարցնում էի՝ գուցե Մարտակերտի՞ց են։ Մի քանիսն ասացին, որ Մարտունիից են, ու հավելեցին՝ Մարտակերտը գոյություն չունի։ Պատկերացրեք իմ վիճակը։ Զանգահարեցի ամուսնուս։ Ամբողջ օրը հիվանդանոցներում էի, մի լուր էի ուզում իմանալ տղայիցս։ Երբ վերադարձա տուն, այդ պահին այն ինձ համար դատարկ էր։ Կարծես չցանկանայի տուն մտնել։ Ամուսնուս հետ նստած լուրերն էինք դիտում, կարդում սեպտեմբերի 27-ի զոհերի անունները։ Շունչներս պահել էինք։ Հետո կարդացին սեպտեմբերի 28-ի զոհերի անունները։ Մհերիս անուն- ազգանունը անվանացանկի մեջտեղում էր։ Սկսեցինք տեղեկություններ փնտրել։ Ոմանք ասացին՝ գուցե շրջափակման մեջ են, չեն կարողանում կապ ստեղծել։ Հետո նաև սոցիալական ցանցերում տարածեցինք Մհերիս լուսանկարը։ Աննկարագրելի է, թե ինչերի միջով ենք անցել։ Մհերս հրետանու հրամանատարն է եղել, կրակ են վարել իր զինակից ընկերոջ հետ։ Երբ տղաս տեսել է, որ ԱԹՍ-ներն օդում են, ընկերոջն ասել է, որ թաքնվի։ Վերջինս հասցրել է մտնել թաքստոց, Մհերս՝ ոչ։ ԱԹՍ-ն նրան հարվածել է։ Զոհվել են։ Ընկերոջ ծնողները մեզ գտան սոցիալական ցանցով, ու սկսեցինք փնտրել մեր տղաներին»։

Մհերն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում։ «Իրեն համարյա մեկ ամիս փնտրել ենք հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Արդեն չգիտեինք, թե ուր գնալ։ Մեզ մոտ կար Արցախից դատական բժշկի հեռախոսահամարը։ Մեծ դժվարությամբ կարողացանք իր հետ կապ հաստատել։ Երկար ու մանրակրկիտ զրույցից հետո նա ասաց ամուսնուս այն կոդը, որով մեր տղային ուղարկել էին Հայաստան։ Գնացինք Հերացի, բացեցին նկարները, հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ այն դիրքով էր պառկած, ինչպես քնում էր։ Ներս գնացի և ճանաչեցի իմ Մհերին։ Այդպես գտանք մեր տղային»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու տղա ունեմ։ Մհերս կրտսերն էր։ Ավագ որդիս ամուսնացել է, որդի ունեցել և անվանակոչել եղբոր անունով։ Մեր տանը կրկին հնչում է Մհերիս անունը։ Ապրելու ուժ ինձ ավագ որդիս՝ Նվերս տվեց։ Իրեն էի նայում և մտածում՝ չեմ կարող թուլանալ և դրանով իրեն կոտրել։ Երկու տարի առաջ էլ ամուսնուս կորցրեցինք, և հիմա ավագ որդուս համար առավել դժվար է։ Մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, որ կարողանանք շարունակել ապրել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր Կամենդատյան