Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվում
Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ Հայաստանում ներդրվում է ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման ժամանակակից ռադիոմոդուլային համակարգ։
Տեխնոլոգիան արդեն գործում է Առինջում, Երևանի Արաբկիր և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Ներկայում տեղադրման աշխատանքներ են իրականացվում նաև Սարի Թաղում, իսկ հաջորդ փուլում ծրագիրը նախատեսվում է շարունակել Քասախում և Պռոշյանում։
Ռադիոմոդուլը հնարավորություն է տալիս շուրջ 200 մետր շառավղով հեռահար եղանակով հավաքագրել ջրաչափերի ցուցմունքները և փոխանցել դրանք համապատասխան համակարգին։ Այսպիսով վերանում է տեսուչի՝ բնակարան այցելելու անհրաժեշտությունը, նվազում մարդկային գործոնի ազդեցությունը և բարձրանում հաշվառման ճշգրտությունը։
Համակարգը նաև կարող է ազդանշան տալ ջրաչափի նկատմամբ արտաքին միջամտության կամ հնարավոր ապօրինության դեպքերի վերաբերյալ։
Ռադիոմոդուլների շահագործման ժամկետը 10-15 տարի է։ Նոր տեխնոլոգիայի ներդրումը ջրամատակարարման ենթակառուցվածքների և հաշվառման համակարգի շարունակական արդիականացման ծրագրի մաս է։
Հետևեք մեզ՝ այստեղ