Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո
Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր գործառույթը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն Ադրբեջանի՝ 2028 թվականին Համագործակցությունում նախագահելու որոշումը պատմական պահ է անվանել։
«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարիչի որոշումն է՝ առաջին անգամ ստանձնել նախագահությունը 2028 թվականին։ Սա, անշուշտ, պատմական պահ է։ Այդ մասին ասել է նաև հենց նախագահը»,- ասել է նա:
Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկեր Շավքատ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու Ուզբեկստանի համաձայնության համար։
«Վստահ եմ՝ ուզբեկ ընկերները, ինչպես միշտ, արժանավայել կկատարեն այս առաքելությունը: Բելառուսը ձեզ առավելագույն աջակցություն կցուցաբերի և ակտիվորեն կմասնակցի բոլոր գործընթացներին»,- վստահեցրել է Լուկաշենկոն։