Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»


Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

vpoanalytics.com–ը գրում է, որ վերջին շրջանում Բաքուն զգալիորեն ուժեղացրել է Երևանի հասցեին հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Սա միտում է, որն արտացոլվել է Իլհամ Ալիևի մի շարք հրապարակային ելույթներում։ Համաձայն անցյալ տարվա Ադրբեջանի պետական բյուջեի կատարողականի, Բաքուն պաշտպանական ծրագրերին հատկացրել է մոտ 3 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 40 %-ով ավելի է։ 2023 թվականից ի վեր պաշտպանական ծախսերը շարունակել են աճել, միտում, որը չի նկատվում հարևան Հայաստանում, որի զինված ուժերն ակնհայտորեն անկայուն վիճակում են։

Խաղաղությանը հավատարմություն ցուցաբերելով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ 2025 թվականի համար պաշտպանական ծախսերի էական աճ չէր նախատեսել: Ավելին, իշխանությունները ընթացիկ տարվա համար կրճատել էին պաշտպանական բյուջեն մոտ 18 %-ով՝ 664,6 միլիարդ դրամից հասցնելով 563 միլիարդ դրամի։ Այնուամենայնիվ, անվտանգային ռիսկերը պահանջում են այլ մոտեցում։ Հոկտեմբերի 1-ին հաստատված պետական բյուջեի նախագծի համաձայն, պաշտպանության նախարարության ծախսերը ավելանալու են 53,4 միլիարդ դրամով (147,9 միլիոն դոլար) կամ մոտ 9,5%-ով՝ ընդհանուր գումարը հասցնելով 1,71 միլիարդ դոլարի։ Թեև այս հատկացումը, որը կազմում է բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 15,1 %-ը, մասամբ փոխհատուցում է նախկին կրճատումը, բայց այդ ցուցանիշը դեռևս զիջում է 2025 թվականի համար նախատեսված մակարդակին՝ 616,5 միլիարդ դրամ 664,6 միլիարդ դրամի դիմաց։

2023 թվականից ի վեր Ֆրանսիան է Հայաստանի պաշտպանական ոլորտի հարաբերություններում առանցքային գործընկերը։ 2023 թվականի նոյեմբերի վերջին ֆրանսիական «Bastion» զրահամեքենաները, որոնք սկզբնապես նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի համար, ուղղորդվեցին դեպի Վրաստանի Փոթի նավահանգիստ՝ հետագայում Հայաստան տեղափոխելու նպատակով, և դրանք հետագայում հասան նշանակման վայր։ Այս մատակարարմամբ Ֆրանսիան ցուցադրեց Երևանի հետ ռազմաքաղաքական գործընկերությանն ուղղված իր հանձնառության լրջությունը՝ հայ-ռուսական հարաբերություններում աճող օտարման և Երևանի ու Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության լճացման ֆոնին։ Պաշտոնական տեղեկություն չկա՝ «Bastion»-ները մատակարարվել են որպես ռազմական օգնությո՞ւն (այսինքն՝ անվճար), թե՞ առևտրային պայմանագրի շրջանակում։ Բացի այդ, Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Երևանը պայմանագիր է ստորագրել «Thales Group»ից միջին հեռահարության երեք «Ground Master 200» ռադար (որոնցից յուրաքանչյուրի գնահատված արժեքը կազմում է մոտ 16 միլիոն դոլար), ինչպես նաև «Safran»-ից հեռադիտակներ և տվիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Լրացուցիչ ստորագրվել է մտադրությունների հուշագիր 2025–2027 թվականներին Հայաստանի կողմից սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ, այդ թվում՝ «MBDA»-ի արտադրության «Mistral» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի, որոնց արժեքը կազմում է մոտ 550 հազար դոլար մեկ միավորի համար։ 2026 թվականի հուլիսի 20-ին պաշտպանության նախարար Պապիկյանը հրապարակել է տեսանյութ ֆրանսիական 155 մմ տրամաչափի «Caesar» ինքնագնաց հաուբիցի (որը Հայաստանում հայտնի է «Արամազդ» անվամբ) մասնակցությամբ զորավարժություններից։ Երկու տարի առաջ հայտնի էր դարձել, որ Երևանը և Փարիզը պայմանագիր են ստորագրել «KNDS»-ի արտադրության 36 նմանատիպ մեքենաների և դրանց զինամթերքի մատակարարման վերաբերյալ, և դրանցից առնվազն մի մասն արդեն իսկ շահագործվում է։ Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Երևանում Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ստորագրել էին ռազմավարական գործընկերության հռչակագիր՝ ուղեկցվող համաձայնագրերի զգալի փաթեթով, որն ընդգրկում է համագործակցություն արհեստական բանականության, կիբերանվտանգության, կիսահաղորդիչների, ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտման, ինչպես նաև ռազմական համազգեստի մատակարարման և այլ ոլորտներում։ Հատկանշական է այն, որ վերջնական տեսքի է բերվել ֆրանսիական Airbus H145M մարտական ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։ Այս և այլ սպառազինությունների մատակարարումը Փոթիի միջոցով չի նպաստում Ադրբեջանի և Վրաստանի կամ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկխոսության համար դրական մթնոլորտի ձևավորմանը. նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի «Անհատականացված գործընկերության ծրագրի» հաստատումը Փարիզի կողմից մերժելուն։ Այնուամենայնիվ, դա չի խոչընդոտում Դաշինքի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի միջև ծավալուն համագործակցությանը, որն ընդգրկում է պաշտպանական պլանավորումը, զորավարժությունները և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ջանքերը։ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Ադրբեջանի խորացող համագործակցությունը վկայում է տարածաշրջանային առաջնահերթությունների դեպի հնարավոր առճակատում տեղաշարժի մասին ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան այլ երկրների հետ։

Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, ապա դրա ապագան կարող է լրջորեն կասկածի տակ դրվել այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնը, որը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանի հանդեպ իր համակրանքը, 2027 թվականին լքի Ելիսեյան պալատը։ Շատ հավանական է, որ Մարին Լը Պենի գլխավորած մեկուսացման կողմնակիցները ավելի քիչ զգացմունքային լինեն այդ կովկասյան հեռավոր երկրին ռազմական մատակարարումներն իրականացնելիս՝ առաջնորդվելով ավելի ռացիոնալ և պրագմատիկ մոտեցմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամդնդատյան