«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Թերթի տեղեկություններով՝ Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մենկել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում Լ. Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Վերջինս երբևէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին, իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին: ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լևոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: