Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոուլին և Քրիստիան Լաբուտենը որոշել են միավորել իրենց գաղափարներն ու ուժերը և ստեղծել կոշիկի սահմանափակ քանակությամբ հավաքածու: Նոր հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է եղել Մալեֆիսենտա ֆիլմը: Անշուշտ երկրպագուները կհիշեն այն կոշիկները, որոնք կրում էր Ջոուլին ֆիլմի պրեմիերայի ժամանակ և որոնք բավական դրական արձագանքների արժանացան: Նոր կոշիկները կլիեն դրանց նմանողությամբ:Malangeli անունն ստացած այդ կոշիկները կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, ով մեկ զույգի համար պատրաստ է վճարել 1500 ԱՄՆ. դոլար: Հավաքածուն ընդամենը բաղկացած է 96 զույգից, իսկ վաճառքից ստացված հասույթի մի մասը կծախսվի բարեգործական նպատակների համար: