ԳազՊրոմ Արմենիայի մամուլի խոսնակ տիկինը, ով ոչ վաղ անցյալում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն էր, Ազատություն Ռ/Կ-ին ասում է, թե իրենք գազի գնի հիմքում դրել էին 416 դրամը ու հիմա ուշադիր հետևում են իրավիճակին: Մտքներին գազի թանկացումն է հաստատ:
Բայց ախր կարելի էր հարց տալ տիկնոջը`
1. Ինչու հայաստանցիների գազի գինը չի նվազում, երբ նավթի գինը ուղղակի կիսվել է? Ինչու Եվրոպա մատակարարվող գազի գինը կցված է նավթի գնին, իսկ մեզ մոտ ոչ:
2. Ինչու է գինը կապակցված ԱՄՆ դոլարին, այլ ոչ թե օրինակ ռուբլուն, եթե Գազպրոմը ռուսական կազմակերպություն է? Սա փաստում է, որ անգամ Գազպրոմը չի հավատում ռուսական արժույթին:
3. Իսկ ինչու էր ֆիքսված 416 դրամի հաշվարկով, երբ ահագին ժամանակ մեր փոխարժեքը 405-409 սահմաններում է եղել?
Մի բան հաստատ է: Փաստորեն մեր սպառողները ամեն դեպքում միշտ պետք է վճարեն ի վնաս սեփական գրպանի և ի օգուտ Գազպրոմի:
Եվ սա հետևանքն է անցյալ տարի խայտառակ գազային պայմանագրի, որ 40 տարով սենց պետքա մնա:
Արթուր Զազարյանի ֆեյսբուքյան էջից