Իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) «վեցնյակի» և Իրանի միջև քաղաքական տնօրենների մակարդակով բանակցությունները մեկնարկել են Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքին առընթեր Եվրամիության ներկայացուցչությունում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
ԵՄ ներկայացուցչությանն առընթեր աղբյուրի փոխանցմամբ`բոլոր պատվիրակությունները ժամանել են՝ մասնակցելու բանակցություններին:
Չորեքշաբթի առավոտյան հանդիպման մասնակիցները ձեռնպահ են մնացել բանակցությունների սպասելիքների վերաբերյալ լրագրողներին որևէ մեկնաբանություն տալուց: Ներկայիս փուլն անցկացվում է «փակ դռների» հետևում, մամուլի մասնակցությունը որևէ ձևաչափով նախատեսված չէ:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, իրանականը՝ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին: