Ադրբեջանում սիգարետների իրացմամբ զբաղվող Cey Ti Ay Kaukasus ընկերությունն օգտագործել է քարտեզ, որում Ադրբեջանը նշված է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ադրբեջանում հայտնի է դարձել, երբ ընկերության ադրբեջանցի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից` նման քարտեզ օգտագործվելու դեմ բողոքելու համար:
Դրա դեմ Ադրբեջանում բարձրացված աղմուկից հետո ընկերությունը հայտարարել է, որ իբր, այդ «սխալը» թույլ է տվել իրենց ընկերության վրացական բաժանմունքի աշխատակցուհին, ինչն արդեն «ուղղվել է»:
Cey Ti Ay Kaukasus ադրբեջանական ընկերությունը հանդիսանում է ճապոնական Japan Tobacco International (JTI) ընկերության ներկայացուցիչը Կովկասում: