ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր ունի ռուսական տնտեսության մեջ ստեղծված դժվարությունների հարցում: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները հաճախ մեկնաբանել են ռուսական արժույթի շուկայի ցուցանիշները և այն, որ ԱՄՆ-ի վարչակազմի ֆինանսատնտեսական խումբը գիտակցված և հատուկ դժվարություններ է ստեղծել ռուսական տնտեսության համար, իհարկե կասկած չի հարուցում»,-ասել է դիվանագետը:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ի երեկոյան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը կառավարության հետ մշակել է գործողությունների փաթեթ երկրի ֆինանսական շուկայի կայունացման համար` ընդգծելով, որ ռուբլու փոխարժեքը չի համապատասխանում օբյեկտիվ պատկերին, այն դուրս է եկել տնտեսության համար հարմարավետ սահմաններից: