Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր. Արփի Գաբրիելյան

Հեռուստադիտողը երբեմն նույնացնում է կերպարներին ու դերասաններին, սակայն մեծ մասամբ, նրանք տարբեր են լինում: Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ Հաուս սիթքոմից իր համարձակությամբ ու ինքնավստահությամբ փայլող Լիկան իրականում տարբերվում է դերասանուհուց: Orer.am-ին այդ մասին պատմեց անձամբ դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը: -Արփի, մինչև Ֆուլ Հաուսում Ձեր հայտնվելը, հեռուստադիտողը Ձեզ` որպես դերասանուհի, այնքան էլ ծանոթ չէր: Ինչո՞ւ: -Ավարտել եմ թատերական ինստիտուտը, 4 տարի աշխատել եմ ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել եմ չորս գեղարվեստական ֆիլմում: Ինքս հատուկ ոչինչ չեմ արել, որ ավելի մեծ ճանաչման արժանանամ: -Հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, Ձեր մուտքն ինչպե՞ս եղավ: -Դեռ ուսանողական տարիներին առաջարկ ստացա հեռուստատեսությունից: Ճիշտ է, ինձ համար անակնկալ էր, բայց հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Առաջարկը եղավ Հրաչ Քեշիշյանից և Վարդան Զադոյանից: Սկզբում շատ բարդ էր աշխատել տեսախցիկի առջև, լինել ուղիղ եթերում, բայց շատ արագ կարողացա ինձ գտնել այդ դաշտում: -Հեշտությա՞մբ հրաժարվեցիք հաղորդավարուհու աշխատանքից: -Այնպես չէ, որ ամբողջովին հրաժարվել եմ: Պարզապես, երբ Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկ ստացա և վերջնական որոշում կայացրեցի, հասկացա, որ նոր հաղորդում անել չեմ կարողանա: Իսկ հաղորդավարական դաշտում իմ նոր քայլը պետք է ավելի հետաքրքիր մի բան լինի, նոր նախագիծ՝ մեկ քայլ բարձր սանդղակով: Չեմ սիրում կյանքում կրկնվել, մի բան անել ուղղակի անելու համար: Քանի որ հետաքրքիր, բովանդակալից հաղորդում պատրաստելու համար ժամանակ է պետք, իսկ ես հիմա այդ ժամանակը չունեմ, սիթքոմից բացի համերգային գործունեություն եմ ծավալում, որոշեցի որոշակի դադար տալ: Կիսատ-պռատ բաներ անել չեմ սիրում: Հենց լավ առաջարկ ունենամ կամ ինձ մոտ լավ միտք ծագի, անշուշտ կհամաձայնեմ: -Համերգային ի՞նչ գործունեության մասին է խոսքը: -Արդեն երկու տարուց ավել է, որ աշխատում եմ ԱՄՆ-ում գտնվող «Global arts» կազմակերպության հետ, որն այնտեղ զբաղվում է հայ աստղերի համերգների կազմակերպմամբ, շրջագայություններով: Պարբերաբար մեկնում եմ Միացյալ Նահանգներ՝ համերգային ծրագրեր վարելու: Նաև այդ կազմակերպության կողմից` որպես դերասանուհի հանդես գալու հրավեր ստացա «Սկոչ և Վիսկի» ներկայացման մեջ: -Արփի, ինձ թվում է, որ Դուք՝ որպես հաղորդավարուհի, այնքան էլ շուտ չեք վերադառնա եթեր, քանի որ հեռուստադիտողը Ձեզ դերասանուհու կարգավիճակում առավել սիրեց: -Շնորհակալ եմ… Չգիտեմ, թե ինչպես կլինի, իմ կյանքում ոչինչ պլանավորած չի ընթանում: Թեև, կարծեք թե ի վերուստ է նախանշվում ճանապարհս: Ինչ լինելու է` ժամանակին կլինի, ես դրա համար հատուկ ջանքեր չեմ գործադրում: Հավատում եմ ներքին ձայնիս և ընտություն կատարելիս միշտ դրանով եմ առաջնորդվում: Կարողանում եմ ճիշտ կողմնորոշվել: -Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք: -Որքան էլ, որ տարօրինակ է՝ այո: Արդեն երկար տարիներ է, տարբեր սերիալներից առաջարկներ եմ ստանում, բայց տեսնելով սերիալների անորակությունը, լավ դերասանների կողքին խաղացող պատահական մարդկանց՝ վախ ունեի սերիալներում երևալուց: Վստահ էի, որ չեմ ցանկանա որևէ սերիալում երևալ: Երբ այս առաջարկը ստացա, նկարահանվում էի երկու ֆիլմում՝ «Սուպեր մամա» և Արշալույս Հարությունյանի «Սկոչ և վիսկի» ֆիլմում: Քանի որ սա երիտասարդական, կատակերգական սիթքոմ էր՝ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, ինձ հետաքրքրեց: Երբ Արմեն Պետրոսյանը փակագծերը բացեց, ցանկացա ծանոթանալ սցենարին և հասկանալ, թե կերպարը որքանո՞վ է ինձ մոտ: Կարդալուց հետո էլ չտատանվեցի, անմիջապես համաձայնեցի: -Սիթքոմում Ձեր կողքին խաղում են մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն: Դժվար չէ՞: -Բացարձակ դժվար չէ այն մարդկանց հետ, ովքեր կարիերայի սկզբից ևեթ աշխատել ու աշխատում են իրենց վրա, ունեն դերասանին բնորոշ շնորհ, կատարելագործվելու ունակություն: Այդպիսի մարդիկ կարող են աշխատասիրության, պրոֆեսիոնալներին լսելու կարողության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել: Ես ապշած եմ իմ խաղընկերների խաղով: -Որպես դերասանուհի՝ Ձեր վարձատրությունից գո՞հ եք: -Եթե համեմատենք դրսի շուկայի հետ, այստեղ ծիծաղելի գումարներ են շրջանառվում: Բայց իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր է գալիս, մեծ սիրով եմ կատարում ու բավարարվում այնքանով, որքանով վարձատրվում եմ: Կարևորում եմ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր բավարարվածությունս: Եթե մտածեմ դերասանի աշխատավարձի մասին, ապա հաստատ մասնագիտությունս կփոխեմ: -Սերիալները, սիթքոմերը երկարակյաց են, պատահում է՝ տարիներով էկրաններից «չեն իջնում»: Չե՞ք ձանձրանա: -Սովորաբար, յուրաքանչյուր երկար տևող երևույթ ձանձրացնում է, անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատը: Չեմ կարծում, որ Ֆուլ Հաուսի կազմը թույլ տա, որ մարդիկ ձանձրանան: Արդեն առաջին եթերաշրջանի ավարտն է մոտենում, երկրորդ եթերաշրջանը մարտ ամսին է սկսվելու: Փաստորեն, թողնելու ենք մարդիկ երկու ամիս հանգստանան և կարոտեն: Յուրաքանչյուր լավ բան պետք է ավարտվի այն ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն ձանձրացել և կարոտով են սպասում այդ ժամին: -Եթե չեմ սխալվում, Ձեր կերպարը ի սկզբանե վստահված էր մեկ ուրիշին: -Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նման տեղեկություններ չունեմ: Ես առաջարկը ստացել եմ օգոստոս ամսին, իսկ նկարահանումները սկսել ենք սեպտեմբերի վերջին: Առանձնապես հետաքրքրասեր չեմ ու երբեք չեմ հետաքրքրվել: -Արփի, Լիկան մի քիչ ագրեսիվ, ինքնահաստատված ու համարձակ աղջիկ է: Նմա՞ն է Ձեզ: -Իրական կյանքում ընդհանրապես ագրեսիվ չեմ, քանի որ ինքնավստահություն այդքան էլ չունեմ (ծիծաղում է): Կարծում եմ, որ դա իմ թերություններից մեկն է: Շատ-շատ գծերով կցանկանայի Լիկային նման լինել, քանի որ էլ ավելի ինքնավստահ, կայուն ու կայացած կերպար է, քան Արփին: Ի սկզբանե շատ եմ հավանել Լիկային: Ես եկել եմ այն համոզման, որ իրականում աղջիկը պետք է հենց այդպիսին լինի: -Չե՞ք կարողացել այս ընթացքուն նրանից որոշ գծեր «գողանալ»: -Ճիշտն ասած՝ ոչ: Տարիներ շարունակ փորձել եմ մի քիչ մոտենալ այդ տեսակին, բայց, կարծեք թե առայժմ չի ստացվում: -Ծնունդով որտեղի՞ց եք: -Հայրս ու մայրս Սյունիքից են: Ես էլ ինձ համարում եմ սյունեցի, քանի որ մանկությունս գրեթե այնտեղ է անցել: -Ընտանիքում դերասաններ կա՞ն: -Ոչ: Մայրս, երաժիշտ է, հայրս՝ ինքնուս երաժիշտ: -Գեղեցիկ աղջիկ եք, անընդհատ էկրաններին: Վստահ եմ, շատ երկրպագուներ ունեք՝ ոչ որպես դերասանուհի: Կյանքում Ձեր կեսին գտե՞լ եք: -Անձնականի մասին խոսել չեմ սիրում: Տեսակով ծայրահեղ փակ մարդ եմ, նույնիսկ առօրյա ծանոթներս չեն կարող իմանալ ինչ է կատարվում իմ ներսում: Շատ քիչ թվով, չափազանց մտերիմ մարդկանց հետ եմ կիսվում… Կարծում եմ, յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ, եթե որևէ անձնական փոփոխություն ունենա, մարդիկ անպայման կիմանան: Հատկապես, որ մեր երկիրը փոքր է և ամեն ինչ շատ արագ տարածվում է: -Դուք մեր տղաներին ոչ հույս տվեցիք, ոչ էլ հուսախաբ արեցիք… Արփի, իսկ տղամարդը, ով կկարողանա Ձեզ գրավել, ինչպիսի՞ն պետք է լինի: -Ես իդեալներ չունեմ: Գիտեմ, որ կյանքում միշտ սիրահարվում ես այնպիսի մարդու, ում երբեք կողքիդ չես պատկերացրել: Իմ տեսակով միասեր մարդ եմ: Կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ էներգիա է կապում, իդեալներ ստեղծելը, բոյն ու տեսքը կապ չունի: Այնպես որ տղամարդ-կուռքեր չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ստեղծի: -Եթե Ձեր կյանքում հայտնված տղամարդը Ձեզ ընտրության առջև կանգնեցնի, ի՞նչ կանեք: -Չեմ կարծում, որ նման մարդու կհանդիպեմ ու կսիրահարվեմ: Ես շատ խիստ ու պահանջկոտ մարդ եմ: Այդպիսին կլինեմ նաև ընտրության հարցում: Սխալ է կնոջը կտրել իր սիրած գործից: Կինը որքան հաջողակ լինի իր գործում, այնքան հաջողակ ու կայացած կլինի նաև իր ընտանիքում: Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր… Նիկա Նազարյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն Մանվելյան