Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 16-րդ տուրում իր թիմի «ոչ ոքի» արդյունքը «Վոլֆսբուրգի» հետ խաղում (2:2).
«Մենք լավ խաղացինք բարդ մրցակցի դեմ՝ չնայած անկյունային հարվածից բաց թողեցինք հիմար գոլ, երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Մենք դեռ ապրում ենք և կարող ենք ֆուտբոլ խաղալ: Մեր թիմը չի մոռացել՝ ինչպես պայքարել, ինչը ես չէի էլ կասկածում», - Կլոպի խսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 16 տուրերից հետո «Բորուսիան» 15 միավորով 16-րդ տեղում է: