Հայ գրոսմայստերները՝ Ալ Էյնում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը դեկտեմբերի 19-26-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվելիք օփենին:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Լիլիթ Մկրտչյանը՝ Վրոցլավում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 5 միավորով և լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի և Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է աղյուսակը:
Հովհաննես Գաբուզյանը՝ Պադովայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր:
4,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա).տեղեկացնում է armchess.am-ը: