ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում անհապաղ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահի մոտ կասկածներ են առաջացել առ այն՝ արդյոք այդ միջոցը համապատասխանում է պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների իր քաղաքականությանը:
Ինչպես նշված է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը Եվրոպայում իր դաշնակիցների և գործընկերների հետ կաշխատի հստակեցնել պատժամիջոցներն՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների և Ուկրաինայում իրադրության հետագա զարգացման: