Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու (Ռազմավիրական ճանապարհ), որը Վրաստանը միացնում է Ռուսաստանի հետ, Գուդաուր-Քոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով սահմանափակված է ավտոտրանսպորտի երթևեկությունը,- հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին:
«Տվյալ հատվածում ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը թույլատրվում է սոսկ հակատեղապտտման շղթաների օգտագործմամբ»,- ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձնահյուսերի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի (Դարիալի կիճ) 134-135-րդ կիլոմետրի հատվածում արգելվում է տրանսպորտի կանգառումը: