ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Պատգամավորը բուժումը շարունակելու է տանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և նրան ծեծի ենթարկել: