Հայտնի հոլիվուդյան կինոդերասան Թոմ Կրուզն առաջարկ է ստացել մարմնավորելու նոր` “Հարավ-Չինական ծով” մարտաֆիլմի գլխավոր հերոսին: Ֆիլմի ռեժիսորներն են Մոնս Մորլինդը և Բյորն Սթեյնը` Շվեդիայից: Նկարահանվելիք մարտաֆիլմում գործողությունները ծավալվում են մեր օրերում: Հայտնի ամերիկացի ծովահենը, որ բանտարկված էր Հոնկոնգում, ազատություն է ստանում, սակայն իր ազատության դիմաց պարտավոր էր օգնել ոստիկանությանը գտնել ու վնասազերծել հայտնի ծովահենական մի հանցախումբ, որը գործում էր Հարավ-Չինական ծովում: Ընդ որում, եթե հերոսը համաձայնի ոստիկանության պայմաններին, ապա կկարողանա փրկել որդուն ... Շրջանառվող տեղեկություններով, թեև նախնական համաձայնություն աշխարհահռչակ կինոդերասանը հայտնել է, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: