Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդի հետ` քննարկելով Ուկրաինայի տնտեսական իրադրությունը: Այդ մասին տեղեկացնում է Orer.am-ը, հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Պորոշենկոն Լագարդին հավաստիացրել է ԱՄՀ-ի հանդեպ պարտավորությունները կատարելիս Ուկրաինայի հետեւողականության հարցում` կոչ անելով ԱՄՀ-ին՝ քննարկել Ուկրաինային ֆինանսական օգնության ավելացումը:
Քննարկումների ընթացքում Պյոտր Պորոշենկոն և Քրիստին Լագարդը համաձայնեցրել են առաջիկա շրջանում գործակցության ժամանակացույցը: