Հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկըˋ Թևոս Սաֆարյանը, դեռևս ազատ չի արձակվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Թևոս Սաֆարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել գործով դատախազը, իսկ Թեւոսիկի դեմ հարուցված գործն էլ կարճել է:
Գոռ Ղլեչյանը նշեց, որ Թևոս Սաֆարյանը դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 27-ին: Նա մեղադրվում է անձի առևանգում կազմակերպելու մեջ: Թևոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարատյլաների հիվանդանոցում», միայն վերջերս է տեղափոխվել ՔԿՀ: