Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին Orer.am-ը տեղեկացավ օդանավակայանի տեղեկատուից:
Մառախուղը, որի պատճառով Մին-Վոդիից եւ Դոնի-Ռոստովից Երեւան ժամանող երկու ինքնաթիռները չէին կարողացել վայրէջք կատարել Երևանում, ցրվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Orer.am-ը տեղեկացրել էր, որ Մին-Վոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները մի քանի ժամ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որի պատճառը ուժեղ մառախուղն էր:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Orer.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Մին-Վոդիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մին-Վոդիի օդանավակայանում, իսկ Դոնի Ռոստովինը՝ Սոչիի: